Անօգնական վիճակում յայտնաբերուել է Նաթելլա Մշեցեանը եւ փրկարարների ուժերով տեղափոխուել շտապօգնութեան աւտոմեքենայ


Անօգնական վիճակում յայտնաբերուել է Նաթելլա Մշեցեանը եւ փրկարարների ուժերով տեղափոխուել շտապօգնութեան աւտոմեքենայ

  • 22-03-2011 12:05:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 21-ին` ժամը 17.57-ին, ահազանգ է ստացուել, որ Երեւան քաղաքի Գայի փողոցի 7/1 շէնքի թիւ 6 բնակարանի բնակչի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինքնուրոյն չի կարողանում տեղաշարժուել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչութեան յատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը: Փրկարաների կողմից բացուել է բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում յայտնաբերուել է 1940թ.-ին ծնուած Նաթելլա Մշեցեանը: Պարամեդիկ–փրկարարների կողմից հիւանդին ցուցաբերուել է առաջին բուժօգնութիւն, այնուհետեւ փրկարարների ուժերով տեղափոխուել շտապօգնութեան աւտոմեքենայ:
  -   Հասարակութիւն