Սեռական ոտնձգութիւնների մեղադրանքով Նիւ Եորքում ձերբակալուել է Ամհ-ի ղեկավարը


Սեռական ոտնձգութիւնների մեղադրանքով Նիւ Եորքում ձերբակալուել է Ամհ-ի ղեկավարը

  • 15-05-2011 13:34:35   | ԱՄՆ  |  Միջազգային
Արժոյթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոսս-կանը մայիսի 14-ին ձերբակալուել է սեռական ոտնձգութիւններ կատարելու մեղադրանքով: Ըստ «Նիւ Եորք թայմս» թերթը-ի Դ.Ստրոսս-կանը ձերբակալուել է Նիւ Եորքի Ջոն Քէնեդիի անուան օդանաւակայանում Փարիզ մեկնելուց մի քանի րոպէ առաջ: Ինչպէս հաղորդում է «Ռոյթեր» գործակալութիւնը, Նիւ Եորքի ոստիականութիւնը հաստատել է Ամհ-ի ղեկավարի ձերբակալումը: Այժմ նրան հարցաքննում են, բայց պաշտօնական մեղադրանք դեռեւս չի ներկայացուել:
  -   Միջազգային