Առաջարկւում է ընդլայնել ԱԱԾ վերահսկման տակ գտնուող պետկառավարման մարմինների պաշտօնական կայքերի ցանկը


Առաջարկւում է ընդլայնել ԱԱԾ վերահսկման տակ գտնուող պետկառավարման մարմինների պաշտօնական կայքերի ցանկը

  • 21-03-2011 15:23:20   | Հայաստան  |  Քաղաքական
2010 թուականին Հայաստանում էականօրէն բարելաւուել է տեղեկատուական անվտանգութեան մակարդակը: Սա արձանագրուել է մարտի 21-ին կայացած տեղեկատուական անվտանգութեան հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի նիստում, որը վարել է յանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը: Այս ոլորտում լիազօր մարմին ճանաչուած ազգային անվտանգութեան ծառայութիւնը չէզոքացրել է 2010 թուականին պետական կառավարման մարմինների պաշտօնական կայքերի վրայ կատարուած յարձակումները, որոնք շատ տարածուած էին 2008-2009 թուականներին: Նիստում որոշուել է առաջարկել լիազօր մարմնին` ընդլայնել ԱԱԾ վերահսկման տակ գտնուող պետական կառավարման մարմինների պաշտօնական կայքերի ցանկը` ներառելով նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մի քանի այլ պաշտօնական կայքեր: Արթուր Բաղդասարեանը նշել է, որ 2010 թուականին էականօրէն բարելաւուել է նաեւ բազմաշերտ ինտերնետի տարածուածութեան մակարդակը ո'չ միայն Երեւանում, այլեւ` մարզերում. «Ուսումնասիրութիւնները ցոյց էն տալիս, որ վերջին երկու տարուայ ընթացքում բազմաշերտ ինտերնետի մեծածախ գինը նուազել է շուրջ 6 անգամ` 900 դոլարից հասնելով 150-ի, եւ կարծում եմ` դեռ կան թե' գների նուազեցման, թե' շուկայի ազատականացման ուղղութեամբ յետագայ քայլերի իրականացման ռեսուրսներ, ինչը հնարաւորութիւն կը տայ հանրապետութեան ողջ տարածքում ապահովել որակեալ ինտերնետ ծառայութիւններ: Մեր ուսումնասիրութիւնները ցոյց էն տալիս, որ էականօրէն բարելաւուել է նաեւ ցանցային պատրաստուածութեան աստիճանը, այսօր շուկայում գործում էն մի շարք կազմակերպութիւններ, որոնք բաւական որակեալ ծառայութիւններ էն մատուցում, ինչը վկայում է, որ ոլորտում մրցակցութեան զարգացումը հնարաւորութիւն է տալիս եւ որակը բարձրացնել, եւ գները նուազեցնել»: Ա.Բաղդասարեանը կարեւորել է նաեւ այս ուղղութեամբ համագործակցութեան խորացումը Եմ-ի, Նատօ-ի, Հապկ-ի հետ: Նշուած կազմակերպութիւնների շրջանակում իրականացւում էն համատեղ օպերացիաներ` կանխելու կիբերհարձակումները, օրինակ` Հայաստանն ակտիւ մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացուող «Պրոքսի» միջպետական օպերացիային: յանձնաժողովի որոշմամբ անցած տարեվերջին Հայաստանում ներդրուել է այս ոլորտին առնչուող խնդիրների մոնիթորինգի համակարգ: Նիստում ներկայացուել է Հայաստանում տեղեկատուութեան անվտանգութեան ապահովման, բազմաշերտ ինտերնետի տարածուածութեան, ցանցային պատրաստուածութեան մոնիթորինգի արդիւնքները: Մասնաւորապէս, նշուել է, որ 2007-2010 թուականներին հեռահաղորդակցութեան ոլորտի դերակատարները մեծ ներդրումներ էն կատարել Հայաստանի հեռահաղորդակցութեան ենթակառուցուածքում: Երեւանում հաստատուել է ակտիւ մրցակցութիւն, որը յանգեցրել է գների կտրուկ նուազման, սակայն մարզերում դեռեւս թոյլ էն բնակչութեան ինտերնետ սպասարկման ցանցերը: Ըստ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի մամուլի գրասենեակի, յանձնաժողովը քննութեան է առել ոլորտի զարգացման խոչընդոտները եւ որոշել մշակել դրանց վերացմանն ուղղուած գործողութիւնների ծրագիր:
  -   Քաղաքական