Միջոցառումներ Պեկինում` նուիրուած Հայաստանի անկախութեան 21-րդ տարեդարձին


Միջոցառումներ Պեկինում` նուիրուած Հայաստանի անկախութեան 21-րդ տարեդարձին

  • 24-09-2012 14:49:45   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 21-ին Չինաստանում ՀՀ դեսպանութիւնում կազմակերպուեց ընդունելութիւն` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 21-րդ տարեդարձին: Հանդիսաւոր միջոցառմանը ներկայ գտնուեցին ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Չեն Գոպինը, Չինաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտօնեաներ, Պեկինում հաւատարմագրուած դեսպաններ, դիւանագէտներ, Չինաստանի պաշտպանական ոլորտի եւ ռազմադիւանագիտական կորպուսի սպանէր, ինչպէս նաեւ Չինաստանի գործարար շրջանակների եւ երկրի առաջատար զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, երեկոյեան տեղի ունեցաւ հաւաք-ընդունելութիւն` Պեկինում բնակուող հայերի, այդ թւում` այստեղ սովորող ՀՀ քաղաքացիների մասնակցութեամբ: Միջոցառումների մասնակիցներին ողջունեց ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանը:
  -   Մամլո հաղորդագրություն