24-09-2012 15:45:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 23-ին, ժամը 21.59-ին տեղեկութիւն է ստացուել, որ անյայտ քաղաքացին սպառնացել է մօտակայ 30 րոպէի ընթացքում պայթուցիկ նետել Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի մօտ գտնուող «Սանտայ Ֆէ Սիթի» սրճարանում:
Դէպքի վայր են մեկնել մէկ մարտական հաշուարկ, ՃԿԿ օպերատիւ եւ յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
ՀՀ Ոստիկանութեան կինոլոգիական խմբի կողմից տարածքն ուսումնասիրուել է եւ ոչինչ չի յայտնաբերուել: