Մեկնարկեց Հայաստանում Եւրոպական Միութեան եւ ԵՄ ծրագրերի գործունէութեան իրազեկութեան բարձրացման երկամեայ ծրագիրը


Մեկնարկեց Հայաստանում Եւրոպական Միութեան եւ ԵՄ ծրագրերի գործունէութեան իրազեկութեան բարձրացման երկամեայ ծրագիրը

  • 18-03-2011 16:34:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 18-ին Հայաստանում Եւրոպական Միութեան Պատուիրակութեան գրասենեակում տեղի ունեցած քննարկման թեման էր «Քուռ գետի ջրային ռեսուրսների անդրկովկասեան համատեղ կառավարման հիմնախնդիրները եւ Քուռ գետի աւազանի տնտեսական, բնապահպանականեւ սոցիալական խնդիրների հնարաւորութիւնները»: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին նախատեսուող միջոցառումները եւ ծրագրի պլանաւորուած արդիւնքները: Վերջիններս իրենց մէջ ներառում էն առկայ տուեալների հաւաքագրում, գնահատումների իրականացում, համատեղ մոնիտորինգի ծրագրի մշակում եւ շահառուների հետ քննարկումներ, ջրային մարմինների ռիսկերի գնահատում, ՋՌՀԿ բնագաւառում վերապատրաստման կարիքների գնահատումը, շահառու անձնակազմի վերապատրաստում: Նախատեսուող միջոցառումների թւում էն առկայ տուեալների հիման վրայ ջրի կարգավիճակի գնահատման կազմակերպումը, Քուռ-արաքս գետաւազանի համար համատեղ անդրսահմանային մոնիտորինգի ծրագրի մշակումը, ընդհանուր GIS համակարգի վրայ հիմնուած տուեալների բազայի ստեղծումը, ծրագրի երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, շահառու գետատեսչութիւնների անձնակազմի ուսումնական ճամփորդութեան կազմակերպումը Եւրոպական Միութեան երկրներ, Քուռ- Արաքս գետաւազանի բնապահպանական հարցերի վերաբերեալ գունաւոր բուկլետների ստեղծումը, ծրագրի վեբ-կայքի պատրաստումը: Համատեղ մոնիտորինգի կազմակերպման համար ՀՀ կառավարութեան բիւջէից տրամադրուել է 200 մլն դրամ:
  -   Հասարակութիւն