ՀՊՄՀ դասախօսների աշխատավարձը կը բարձրանայ 40 տոկոսով


ՀՊՄՀ դասախօսների աշխատավարձը կը բարձրանայ 40 տոկոսով

  • 25-09-2012 11:45:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանի գլխաւորութեամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Քննարկուել է «մասնագիտական կրթութեան որակի ապահովման ազգային կ'ենտրոնէ հիմնադրամի հաշուետուութիւնը Հպմհ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հաւատարմագրման արդիւնքների վերաբերեալ: «Մենք ցանկանում ենք, որպէսզի մանկավարժական համալսարանը, որը յաջողութեամբ է իրականացնում իր բարեփոխումները, դառնա Հայաստանի առաջատար բուհերից մէկը: Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթութեան բարելաւման բարեփոխումներ եւ հասկանալի է, որ առաջին հատուածում պէտք է լինեն ուսուցիչները: Դա նշանակում է, որ մանկավարժական համալսարանը պէտք է կարողանայ ամբողջ կրթական ոլորտին ապահովել բարձր որակաւորում ունեցող մասնագէտներով, որոնք կը կարողանան արմատական փոփոխութիւններ իրականացնել մեր կրթական համակարգում: Համոզուած եմ, որ մեր երկրի առաջընթացը պայմանաւորուած է լինելու նաեւ հէնց այս բարեփոխումներով: Եթէ մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, ապա երկրում որակական նոր փոփոխութիւն կը լինի` շնորհիւ այն ուսուցիչների, որոնց դուք էք պատրաստելուէ,- ասել է Տիգրան Սարգսեանը: Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը յանձնարարել է իրականացնել բարեփոխումների փուլային եւ ժամանակացուցային թիրախաւորում եւ ժամանակ առ ժամանակ քննարկել դրանց կատարման ընթացքը: Վարչապետի խօսքով` այսօր մանկավարժական համալսարանը հնարաւորութիւն ունի համագործակցել միջազգային կազմակերպութիւնների հետ, ստանալ տեխնիկական օժանդակութիւն, ուստի պէտք է օգտագործի իր միջոցները` բարձր չափանիշների որակաւորում ունեցող շրջանաւարտներ պատրաստելու համար: Նիստի ընթացքում բարձրացուել է մանկավարժական համալսարան երիտասարդ դասախօսների ներգրաւելու անհրաժեշտութեան հարցը, որոնց թիւն այսօր սակաւ է: Այդ կապակցութեամբ Տիգրան Սարգսեանը նկատել է. «Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձեւերից մէկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանեան, ես Ձեզ անցած տարի յանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բաւարար չէ: Յանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարուայ աւարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախօսների աշխատավարձը: Մենք պէտք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպէսզի երիտասարդների մօտ ցանկութիւն առաջանայ իրենց ապագան կապել հէնց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պէտք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մէկտեղ առկայ է նաեւ դրանց համադրելի վարձատրութիւն»: Յանձնարարականի կապակցութեամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն միրզախանեանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆէսորա-դասախօսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կը բարձրացուի եւս 40 տոկոսով: Ուսանողական հանրակացարանների կառուցման վերաբերեալ հարցին ի պատասխան Տիգրան Սարգսեանը նշել է, որ ՀՀ կառավարութեան ծրագրում, որն արժանացել է Ազգային ժողովի հաւանութեանը, այս դրոյթը ներառուած է: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնն այժմ աշխատում է յստակ ծրագիր մշակելու ուղղութեամբ: Անդրադառնալով ուսանողներից մէկի այն դիտարկմանը, թէ ներկայում շրջանաւարտը չի կարողանում գտնել աշխատանք, քանի որ գործատուն պահանջում է աշխատանքային փորձ` ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը տեղեկացրել է, որ կառավարութեան ղեկավարի յանձնարարականով այժմ իրենք աշխատում են օրէնսդրական փաթեթի վրայ, որը կը կարգաւորի խնդիրը: Նախագծով առաջարկուելու է ուսումնառութեան տարիները դիտարկել որպէս աշխատանքային փորձ, ինչը կը հեշտացնի երիտասարդների մուտքը քաղաքացիական ծառայութեան եւ մասնաւոր ոլորտ: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, մանկավարժական համալսարանի խորհրդի անդամները շնորհակալութիւն են յայտնել Տիգրան Աարգսեանին բուհի զարգացմանը հետամուտ լինելու համար եւ կարեւորել վարչապետի անձնական ներդրումը համալսարանում բուռն բարեփոխումների իրականացման գործում:
  -   Մամլո հաղորդագրություն