Արթուր Բադալեանը վերադարձուել է հայկական կողմին


Արթուր Բադալեանը վերադարձուել է հայկական կողմին

  • 17-03-2011 19:28:21   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերուած պայմանաւորուածութեան, մարտի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Բաշ Քարուենդ բնակավայրի մերձակայքում հայկական կողմը ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է յանձնել Ադրբեջանի քաղաքացի Անար Հաջիեւին, ով 2009թ. մայիսի 10-ին ապօրինաբար հատել էր ԼՂՀ սահմանը: Ըստ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան Մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել ՀՀ քաղաքացի Արթուր Բադալեանին:
  -   Հասարակութիւն