Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հետ


Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հետ

  • 16-03-2011 22:23:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել էն Հայաստանում ժողովրդավարական ազատութիւնների հաստատման` մասնաւորապէս քաղբանտարկեալների ազատ արձակման, հաւաքների ազատութիւնների հետ կապուած խնդիրներ: Յատուկ անդրադարձ է եղել Ազատութեան հրապարակում հանրահաւաքներ անցկացնելու անիրաւաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտութեանը, ինչպէս նաեւ մարտիմէկեան սպանութիւնների բացայայտման հարցերին: Քննարկուել էն նաեւ ազատ եւ արդար ընտրութիւնների հետ կապուած հարցերը, ներքաղաքական լարուած իրավիճակի, ստեղծուած ծանր սոցիալական վիճակի, Հայաստանի տնտեսութիւնում օլիգարխիկ եւ մենատիրական համակարգի ապամոնտաժման խնդիրները: Հանդիպմանը մասնակցել էն Հայ Ազգային Կոնգրէսի կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբեանը, Աւետիս Աւագեանը եւ Վլադիմիր Կարապետեանը:
  -   Մամլո հաղորդագրություն