Յարուցուել են քրէական գործեր` «Հայփոստ» ՓԲ ընկերութեան բաժանմունքների պետերի կողմից կատարած խախտումների դէպքերի առթիւ


Յարուցուել են քրէական գործեր` «Հայփոստ» ՓԲ ընկերութեան բաժանմունքների պետերի կողմից կատարած խախտումների դէպքերի առթիւ

  • 16-03-2011 22:18:27   | Հայաստան  |  Հասարակութիւն
Լոռու մարզի դատախազութիւնում յարուցուել են քրէական գործեր` «Հայփոստ» ՓԲ ընկերութեան` Վանաձորի մասնաճիւղերի աշխատակիցների կողմից պաշտօնէական լիազօրութիւնները չարաշահելու, պաշտօնէական կեղծիք եւ իւրացում կատարելու դէպքերի առթիւ: Ըստ գլխաւոր դատախազութեան պաշտօնական հաղորդագրութեան, «Հայփոստ» ՓԲ ընկերութեան` Վանաձորի մասնաճիւղի թիւ 2039 բաժանմունքի պետ Մ. Օսեանը 2011թ. յունուարի 5-ին Լոռու մարզի Վահագնաձոր գիւղի կենսաթոշակների վճարման ցուցակում կեղծել է հանգուցեալ Ռ. Յարութիւնեանի ստորագրութիւնը, դրամարկղից ելքագրել եւ իւրացրել է վերջինիս անուամբ ձեւակերպուած, վարչական պատասխանատուութիւն առաջացնող կենսաթոշակի գումարը: Ըստ քրէական գործի քննութեամբ ձեռք բերուած տուեալների. Վանաձոր քաղաքի թիւ 16 փոստային բաժանմունքի պետ: Շ. Վարդումեանը իր պաշտօնէական դիրքն օգտագործելով, կենսաթոշակների վճարման փաստաթղթերում կեղծելով կենսաթոշակառու Ռ. Խումարեանի ստորագրութիւնը, վերջինիս անուամբ ստացել է 839 841 դրամ կենսաթոշակային գումար: Այդ գումարից 107 000 դրամը Ա. Բոյաջեանի միջոցով նա փոխանցել է Ռ. Խումարեանին, իսկ մնացած` 732 841 դրամը իւրացման եղանակով յափշտակել: Այնուհետեւ` Շ. Վարդումեանի կողմից իւրացում կատարելու դէպքի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութեամբ պարզուել է նաեւ, որ Ա. Յովսէփեանը, ով 2010թ. հոկտեմբեր ամսից աշխատել է «Հայփոստ» ՓԲ ընկերութեան` Վանաձորի փոստային մասնաճիւղի նոյն` թիւ 16 փոստային բաժանմունքում` որպէս բաժանմունքի պետ, օգտուելով թոշակառուներ Յ. Դիլոյեանի եւ Լ. Յարութիւնեանի` հանրապետութիւնից բացակայելու հանգամանքից, նրանց ստորագրութիւննէը կեղծելու միջոցով 2010թ. հոկտեմբեր ամսին իւրացման եղանակով յափշտակել է վերջիններիս կենսաթոշակային գումարները:
  -   Հասարակութիւն