Քաղաքապետը չի մասնակցել բացօթեայ առեւտրի արգելման մասին որոշման<br /> քննարկմանը


Քաղաքապետը չի մասնակցել բացօթեայ առեւտրի արգելման մասին որոշման
քննարկմանը

  • 16-03-2011 19:36:58   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգութիւն»խմբակցութեան ղեկավար Ստյոպայ Սաֆարեան նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանին բացօթեայ առեւտրի արգելման մասին որոշման կապակցութեամբ։ Նամակում ասուած է. «ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեանն ուղարկուած Ձեր 04.03.2011թ. N 01/7-4204հ գրութիւնը չենք համարում մեր 25.02.2011թ. Ժխ-ե-0100/11 գրութեան պատասխան, որով, հիմնուելով «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրէնքի պահանջների վրայ, մենք ցանկութիւն էինք յայտնել բացօթեայ առեւտրի արգելման մասին Ձեր որոշումը եւ յանձանարութիւնը քննարկել Ձեր մասնակցութեամբ`փոխզիջումային լուծում գտնելու նպատակով: Մինչդեռ մարտի 10-ին իմ օգնականը քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից տեղեկացուել է, որ հանդիպմանը Դուք չէք մասնակցելու: Հետեւաբար ձեր գրութեան մէջ նշուած մարտի 12-ի ժամը 12:00-ի հանդիպումը չի կարող համարուել «ԱԺ կանոնակարգ» օրէնքի պահանջած հարցի քննարկում, եթէ դրան չի մասնակցում որոշման պատասխանատուն: «Ժառանգութիւն» խմբակցութիւնը սպասում է իր Ժխ-ե-0100/11 գրութեան մէջ յիշատակուած հարցի քննարկման պատշաճ կազմակերպմանը եւ դրա վերաբերեալ գրաւոր տեղեկացմանը»:
  -   Հասարակութիւն