Ճապոնեայի երկրաշարժի մասին տեղեկատուութիւն ստանալու նպատակով համացանցից օգտուել է 1 միլիոնից աւել մարդ


Ճապոնեայի երկրաշարժի մասին տեղեկատուութիւն ստանալու նպատակով համացանցից օգտուել է 1 միլիոնից աւել մարդ

  • 16-03-2011 17:28:57   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի եւ ցունամիի պատճառով, լրատուական կայքերից նորութիւների եւ վիդէոների որոնումը մի շարք հանրաճանաչ ինտերնետային կայքերում հասել է ռեկորդային թուի: Ինչպէս տեղեկացնում է Yahoo-ի ղեկավարութիւնը, երկրաշարժի մասին տեղեկատուութիւն ստանալու նպատակով, մէկ ժամուայ ընթացքում իրենց կայքից օգտուել է 1 միլիոնից աւելի մարդ։ Վերոնշեալ արդիւնքն Ամն-ի կայքերի ցուցանիշներում զիջում է միայն 2009թ. յունիսի 25-ին գրանցուած Փոփ-արքայ Մայքլ Ջեքսոնի մահուան տեղեկատուութեանը: Աննախադէպ աճել է նաեւ YouTube այցելողների թիւը: Օրինակ Associated Press-ի տեսահոլովակները մի քանի ժամուայ ընթացքւմ դիտել է 1,2 միլոն մարդ: Հայկ Վարդանյան
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ