Ժողովրդական կուսակցութեան նախագահն իր զօրակցութիւնն է յայտնել Րաֆֆի Յովհաննիսեանին
16-03-2011 14:48:00 | Հայաստան | Քաղաքական
«Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը մարտի 15-ից անժամկէտ հացադուլ է յայտարարել` վճռական անհամաձայնութիւն յայտնելով իշխող վարչահրամայական ռեժիմի հակաժողովրդավար գործելակերպին: Ժողովրդական կուսակցութեան նախագահ Տիգրան Կարապետեանն իր զօրակցութիւնն է յայտնել Րաֆֆի Յովհաննիսեանին, ողջունել նրա քաղաքական կեցուածքն ու խստագոյնս դատապարտել Հայաստանի իշխանութիւնների բիրտ գործողութիւնները, որոնք արդէն իսկ դրդում էն քաղաքական գործիչներին դիմելու նման ծայրայեղ քայլերի:
Այս մասին ասուած է Ժողովրդական կուսակցութեան լրատուական ծառայութեան մարտի 16-ի հաղորդագրութիւնում։