Որոշ ժամանակով խաթարուել է Լոնդոնի կենտրոնում տեղադրուած ժամացոյցը, որը հաշւում էր, թէ որքան է մնացել մինչեւ 2012թ. ամառային Օլիմպիադան


Որոշ ժամանակով խաթարուել է Լոնդոնի կենտրոնում տեղադրուած ժամացոյցը, որը հաշւում էր, թէ որքան է մնացել մինչեւ 2012թ. ամառային Օլիմպիադան

  • 16-03-2011 14:28:37   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ինչպէս յայտնում է Agence France-Presse–ը, խաթարուել է Լոնդոնի կենտրոնում տեղադրուած ժամացոյցը, որը հաշւում էր, թէ որքան է մնացել մինչեւ 2012թ. ամառային Օլիմպիադան։ Ժամացոյցի խաթարման փաստն արձանագրուել է ժամացոյցի աշխատանքն սկսուելուց մէկ օր անց, այն ժամանակ, երբ թուացուցակի վրայ գրանցուել էր ,մինչեւ 2012–ի խաղերին մնացել է 500 օր, 7 ժամ, 6 րոպէ եւ 56 վայրկեանէ ցուցիչը: Ժամացոյցի կանգ առելու պատճառների մասին լուր չի հաղորդւում: Ժամացոյցի նորոգման աշխատանքները ստանձնել են Omega ընկերութեան աշխտակիցները։ Նրանք էլ պատասխանատու են օլիմպիական ժամացոյցի արտադրութեան եւ տեղադրման համար:
  -   Հասարակութիւն