Մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերութիւն` սեփական տուն, թէ շէնք (Տասանիւթ)


Մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերութիւն` սեփական տուն, թէ շէնք (Տասանիւթ)

  • 30-10-2012 10:20:40   |   |  Հասարակութիւն



Գիւմրու հին թաղամասերից մէկի` «Ձորի թաղի» խարխուլ տանը, կամ, որ այս դէպքում առաւել տիպիկ կը լինի անուանելը, խրճիթում, իր տատիկի հետ է բնակւում 17-ամեայ Աննան: Նա ընդամէնը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետեւանքով քանդուել է, եւ նրանք վաղուց բնակւում են արտերկիր գաղթած հարեւանի փոքրիկ տանը: Այս ընտանիքը եւս հաշուառուած չէ պետութեան կողմից բնակարանային փոխհատուցման ենթակայ անօթեւան ընտանիքների հերթացուցակում: Ասենք, եթէ անգամ հերթագրուած էլ լինէին, միեւնոյն է` նրանց աղէտի գօտում իրականացուող բնակբաշխման այս փուլում բնակարան չէին տրամադրելու, քանի որ երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարութեան սահմանած կարգի համաձայն, քաղաքային համայնքներում, այդ թւում Գիւմրիում, սեփական տուն կորցրածներին չեն փոխհատուցում: Ի հարկէ, սա բացարձակ անհեթեթութիւն է: Մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերութիւն` սեփական տուն, թէ շէնք: Առաւել մանրամասն` «Շիրակ կ'ենտրոնի» պատրաստած տեսանիւթում:
  -   Հասարակութիւն