Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնոյթ


Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնոյթ

  • 16-03-2011 13:33:33   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետութիւնում առկայ Համաքաղաքացիական շարժումը պէտք է միաւորի քաղաքացիական, քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին, կազմակերպութիւններին, նախաձեռնող խմբերին եւ անհատներին, որոնք պայքարում էն յանուն ժողովրդավարութեան, անկախութեան, ազատութեան եւ իրաւահաւասարութեան: Համաքաղաքացիական շարժումը պէտք է ունենա բացառապէս մի օրակարգ` քաղաքական համակարգի եւ քաղաքական վերնախաւի փոփոխութիւնը, որի նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է,այսինքն` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրաւական պետութեան հիմնումը, որտեղ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին: սայ է միակ նպատակը, որ համախմբում է Շարժման մէջ ընդգրկուած բոլոր միաւորներին` անկախ քաղաքական, տնտեսական, հասարակական եւ այլ հարցերի վերաբերեալ ունեցած իրենց համոզմունքներից: սահմանադրական կարգի հաստատումով միայն հնարաւոր կդառնա ձեւաւորել քաղաքական ազատ ու մրցակցային դաշտ, որտեղ եւ կբարձրացուէն ու կլուծուէն այս հարցերը: Օրակարգի եւ նպատակի որեւէ փոփոխութիւն անխուսափելիօրէն բերում է Շարժման ներսում համախմբուածութեան թուլացում ու ներուժի նուազեցում: Ըստ այդմ, համոզուած ենք, որ. Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնոյթ: Շարժման մէջ ընդգրկուած եւ Շարժմանը հարող բոլոր միաւորները միմեանց հետ պէտք է յարաբերուէն` ելնելով ժողովրդավարական սկզբունքներից: Եւ ինչպէս շարժումն ամբողջութեամբ, այնպէս էլ նրա բոլոր միաւորներն առանձին-առանձին պէտք է լինէն ժողովրդավարական ոչ միայն նպատակադրումներով եւ գաղափարներով, այլեւ ներքին կառուցուածքով, բնոյթով, գործողութիւններով` բոլոր օղակներում: սայ կը դառնայ Ազատ ու Անկախ Հայաստանում հասարակական-քաղաքական ապագա յարաբերութիւնների եւ զարգացումների երաշխիքը: ելնելով վերոնշեալից` կարեւորում ենք. Ա. Շարժման մէջ ընդգրկուած բոլոր քաղաքացիների պատասխանատուութեան գործօնը հաւասարապէս: Իշխանութիւնն իրէն պատկանելու զգացողութիւնը յուրաքանչիւր քաղաքացու մօտ պէտք է առաջացնի սեփական խօսքի արժէքի գիտակցութիւն եւ այդ խօսքի նկատմամբ բարձրագոյն պատասխանատուութիւն: Իսկ դա ենթադրում է, որ իւրաքանչիւր քաղաքացի անհատապէս պատասխանատու է ինչպէս սեփական, այնպէս էլ հանուրի գործողութիւնների եւ անգործութեան համար, որոշումների ընդունման կամ դրանց մերժման համար, Շարժման ընթացքի եւ գործունէութեան արդիւնքների համար, ինչպէս սեփական, այնպէս էլ հանուրի Ընտրութեան իրաւունքի համար: Բ. Խօսքի եւ գործի, յայտարարած նպատակի եւ գործունէութեան արդիւնքների նոյնականութիւնը: Շարժման իմիտացիայի ցանկացած դրսեւորում պէտք է բացառուի: Գ. Շարժման միակ օրակարգի անվերապահ գերակայութիւնը: Ցանկացած տիպի յաւակնութիւն` լինի կուսակցական, խմբական, թիմային թէ անձնական, միանշանակ պէտք է ստորադասուի հիմնական նպատակին: Վերոնշեալ դրոյթները կիսող անձանց հրաւիրում ենք ստորագրել Յայտարարութեան օնլայն տարբերակի ներքոյ` http://www.ipetitions.com/petition/havasarner/: Հաւասարների հաւաք havasarner@gmail.com
  -   Հայտարարություններ