Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի Վ. Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորhուրդը հոկտեմբերի 29-ին լեզուաբանական համալսարանում կազմակերպել էին 2012-2013 ուսումնական տարուայ բակալաւրիատի 687 եւ մագիստրատուրայի 350 առաջին կուրսեցիների ուսանողական տոմսերի եւ ստուգման գրքոյկների յանձնման հանդիսաւոր արարողութիւնը: Առաջին կուրսեցիներին շնորհաւորեցին եւ բարձր առաջադիմութիւն մաղթեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրէն Ալեքսանդր Տէր-Հովակիմեանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայիանէ Գասպարեանը, բուհի ուսանողական խորհրդի նախագահ Յասմիկ Ափեանը:
Երեկոյթն ուղեկցւում էր համերգային ծրագրով, որի ընթացքում կատարումներով հանդէս եկան եպլհ շնորհալի ուսանողները եւ հայկական էստրադայի սիրուած երգիչ-երգչուհիները: Համերգային ծրագրին հետեւեց աշխոյժ դիսկոտեկը:
Copyright © 2026 | Developed by ITMedia

