Գնացքը բախուել է աւտոմեքենային. Կայ մէկ զոհ


Գնացքը բախուել է աւտոմեքենային. Կայ մէկ զոհ

  • 31-10-2012 09:24:43   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացուել, որ Արագածոտնի մարզի Արտենի գիւղում` Գիւմրի-Մասիս է/գ եւ Թալին-Արմաւիր աւտոճանապարհի հատման կէտում, դեռեւս չպարզուած հանգամանքներում, բեռնատար գնացքը բախուել է «Օպել» մակնիշի աւտոմեքենային, կան տուժածներ: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշուարկ: Պարզուել է, որ թիւ 1201 բեռնատար գնացքը բախուել է «Օպել» մակնիշի 30 ՏՏ 375 պ/հ աւտոմեքենային, ինչի հետեւանքով աւտոմեքենայի ուղեւոր` 1968 թ. ծնուած Նունէ Թադեւոսեանը տեղափոխուել է Արտենի գիւղի ամբուլատոր բաժանմունք, որտեղ` մահացել է: Վարորդ` 1968 թ. ծնուած Մնացական Թորոսեանը, ուղեւորներ` 1968 թ. ծնուած Մարինէ Աւետիսեանը, 1961 թ. ծնուած Ժիրայր եւ 1961 թ. ծնուած Զարուհի Եսայեանները տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներով տեղափոխուել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Մ. Թորոսեանը, ստանալով համապատասխան բուժօգնութիւն, դուրս է գրուել, իսկ միւս տուժածների առողջական վիճակը բժիշկների կող¬մից գնահատուել է միջին ծանրութեան:
  -   Մամլո հաղորդագրություն