Աւտոպատահար Վայոց ձորում


Աւտոպատահար Վայոց ձորում

  • 16-03-2011 12:08:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 16-ին` ժամը 07.58-ին, տեղեկատուութիւն է ստացուել, որ Վայոց ձորում` Արենի-եղէգնաձոր աւտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել աւտոպատահար: Դեռեւս չպարզուած հանգամանքներում «Վազ-21214» մակնիշի 11 ՕՕ 525 պոտհամարանիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատուածից եւ շրջուել ձորը, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներով Եղէգնաձոր քաղաքի հիւանդանոց են տեղափոխուել վարորդ,1989թ.-ին ծնուած Սերեօժայ Սիմոն-յեանը, ուղեւորներ` 1990թ.-ին ծնուած Էդգար Սարգսեանը , 1989թ.-ին ծնուած Արտեօմ Մինասեանը եւ 1988թ.-ին ծնուած Մուշեղ Սաղաթելեանը: Մ. Սաղաթելեանը, ստանալով առաջին բուժօգնութիւն, դուրս է գրուել: Միւս տուժածների առողջական վիճակը գնահատուել է բաւարար:
  -   Մամլո հաղորդագրություն