Անտառային հրդեհների թիւը Ռուսաստանում մեծանում է


Անտառային հրդեհների թիւը Ռուսաստանում մեծանում է

  • 14-05-2011 06:14:39   | Ռուսաստան  |  Միջազգային
Վերջին օրերին Ռուսաստանի անտառային հրդեհների մակերեսը մեծացել է գրեթէ 5000 հեկտարով, տեղեկացնում է www.vesti.ru-ն: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների վարչութիււնը կանխատեսում է, որ դրութիւնը կարող է բարդանալ յատկապէս Սուերդլովսկի, Բրեանսկի, Վորոնեժի, Մոսկուայի եւ Եարոսլաւլի շրջաններում: Իսկ Սիբիրում երէկուայ տուեալներով` 32 տարածքների անտառային հրդեհների մակերեսը կազմել է 204 հա: Դրանցից յաջողուել է հանգցնել 14 տարածքներինը 92 հա ընդհանուր մակերեսով: Խոշոր անտառային հրդեհներ Սիբիրում չեն գրանցուել:
  -   Միջազգային