Նախաճաշ` ԱՄՆ ընտրութիւնների առիթով


Նախաճաշ` ԱՄՆ ընտրութիւնների առիթով

  • 07-11-2012 11:34:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեւան, Հայաստան. Նոյեմբերի 7-ին վաղ առաւօտեան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրութիւնների առիթով դեսպանատանը կազմակերպուած նախաճաշին մասնակցում էր ուսանողներից, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներից, դասախօսներից, պետական պաշտօնեաներից եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բաղկացած բազմազան մի խումբ: Մասնակիցները հետեւում էին ԱՄՆ ընտրութիւնների արդիւնքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը եւ լուսանկարւում նախագահութեան թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին: Մասնակիցների համար պատրաստուել էին նաեւ Հանրապետական կուսակցութեան, Դեմոկրատական կուսակցութեան, Ընտրական կոլեգիայի ու իշխանութեան ժողովրդավարական անցման մասին պատմող տեղեկատուական տաղաւարներ: Դեսպանատան հիւրերը նաեւ մասնակցեցին ընտրախաղի` քուէարկելով ԱՄՆ նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: 2012թ. ԱՄՆ ընտրութիւնների վերաբերեալ մանրամասնէր տեղեկութիւնների համար այցելէք` http://iipdigital.usembassy.gov/2012election.html#axzz27aUmkz9V. ԱՄՆ ընտրութիւնների գործընթացին ծանօթանալու համար այցելէք http://youtu.be/wENpDX76r5Q.
  -   Մամլո հաղորդագրություն