Ցուցահանդէս Կոպենհագենում` «հայոց ցեղասպանութիւնը եւ սկանդինաւեան արձագանքըէ խորագրով


Ցուցահանդէս Կոպենհագենում` «հայոց ցեղասպանութիւնը եւ սկանդինաւեան արձագանքըէ խորագրով

  • 07-11-2012 13:49:00   |   |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 6-ին Կ'ոպենհագենի Թագաւորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազօտութիւնների գրադարանում կայացաւ «հայոց ցեղասպանութիւնը եւ սկանդինաւեան արձագանքըէ խորագիրը կրող ժամանակաւոր ցուցադրութեան բացումը: Այն կազմակերպուել էր Դանիայում ՀՀ դեսպանութեան եւ Դանիայի Թագաւորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հետ համագործակցութեամբ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ցուցահանդէսի բացմանը ներկայ էին Կոպենհագենում հաւատարմագրուած մի շարք երկրների դեսպաններ եւ դիւանագէտներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգեւորականներ, Կ'ոպենհագենի համալսարանի ուսանողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցադրութեան մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիօրէն ներկայացնում են Հայոց ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ սկանդինաւեան միսիոներուհիների, դիւանագէտների, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպութիւնների, բժիշկների եւ այլոց արձագանքն Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրագործուած զանգուածային բնաջնջման քաղաքականութեանը: Բացման խօսքով հանդէս եկաւ թագաւորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազօտութիւնների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը: Այնուհետեւ, ելոյթ ունեցաւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը` «Հայոց ցեղասպանութեան եւրոպական յիշողութեան սկանդինաւեան ուղղութիւնը» թեմայով: Նա, իր խօսքում կարեւորելով այսպիսի ցուցադրութեան կարեւորութիւնը Կոպենհագենում, անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան եւ տարբեր ժողովուրդների եւ երկրների պատմութեան ու յիշողութեան փոխկապակցուածութեանը: Գիւլինգի պատմութեան թանգարանի տնօրէն Մոգենս Հոյմարկն իր հակիրճ ելոյթում ներկայացրեց դանիացի հայասէր Կարէն Յեփփէի կեանքը եւ գործունէութիւնը: Ելոյթով հանդէս եկաւ նաեւ Իւսի Բեօրնը` ներկայացնելով իր տատի` նորվեգացի միսիոներ Բոդիլ Բեօրնին նուիրուած «Չերգուած հերոսուհին» ֆիլմի նախագիծը: Իր խօսքում դանիայում ՀՀ դեսպան Հրաչեայ Աղաջանեանը նշեց, որ սկանդինաւեան երկրների բազմաթիւ քաղաքացիներ ակտիւօրէն արձագանքեցին հայ ժողովրդին պատուհասած այդ արհաւիրքին եւ կարողացան մարդասիրական լայն գործունէութիւն ծաւալել հայերին փրկելու, ապաստան տալու եւ սնունդ ապահովելու ուղղութեամբ: Դեսպանը յիշատակեց նուիրեալ սկանդինաւցիների անունները եւ կարեւորեց ապագայի այն տեսլականը, որով առաջնորդւում էին «Հայասիրական մղումներով տոգորուած այդ անձնուրաց մարդիկ, որոնք, թողնելով իրենց բարեկեցիկ կեանքը, եկել եւ յայտնուել էին Օսմանեան կայսրութեան կողմից ստեղծուած դժոխային պայմաններում` նպատակ ունենալով ամէն գնով օգնել եւ սատար կանգնել եղեռնից մազապուրծ հայերին»: Դեսպան Աղաջանեանը, մասնաւորապէս, ընդգծեց. «Անգնահատելի է այս անձանց նուիրումը, դժուար է բառերով արտայայտել կրած ֆիզիկական եւ հոգեկան այն ցաւը, որ սկանդինաւեան հայասէրներն ապրում եւ վերապրում էին ամէն օր` տեսնելով, թէ ինչպէս է բնաջնջւում մի ողջ ժողովուրդ»: Դեսպանը նշեց նաեւ, որ «Մենք եկել ենք ոչ թէ ողբալու մահը, այլ ոգեկոչելու կ'եանքը»: Ելոյթի վերջում դեսպանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկայ գտնուողներին եւ, յատկապէս, Դանիայի Թագաւորական գրադարանին, ինչպէս նաեւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին` ի դէմս տնօրէն Հայկ Դեմոյեանի: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործութիւնները: Ցուցահանդէսը շարունակուելու է մինչեւ դեկտեմբերի 15-ը:
  -   Մամլո հաղորդագրություն