Մեքենան բախուել է էլեկտրական սեանը. Կայ մէկ զոհ


Մեքենան բախուել է էլեկտրական սեանը. Կայ մէկ զոհ

  • 09-11-2012 13:41:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 8-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Մեասնիկեան պողոտայում` Կենդանաբանական այգու մօտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը: Դեռեւս չբացայայտուած հանգամանքներում «Ֆոլքսուագեն Գոլֆ»մակնիշի 03 ՏՏ 802 պ/հ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախուել էլեկտրական սեանը: Մինչ փրկարարների ժամանումը` վարորդ, 1958 թ. ծնուած Վարդան Նադարեանը տեղափոխուել է Հերացու անուան թիւ 1 համալսարանական հիւանդանոց: Վերջինս ժամը 19.35-ին մահացել է, իսկ ուղեւոր Յակոբ Նադարեանը մահացել է տեղում: Փրկարարները դուրս են բերել դին աւտոմեքենայից:
  -   Մամլո հաղորդագրություն