Սերժ Սարգսեան. Հայկական ուժերը «անհամաչափէ ուժգին հարուած կը հասցնեն Ադրբեջանին, եթէ վերջինս ուժային քայլերի դիմի


Սերժ Սարգսեան. Հայկական ուժերը «անհամաչափէ ուժգին հարուած կը հասցնեն Ադրբեջանին, եթէ վերջինս ուժային քայլերի դիմի

  • 09-11-2012 15:38:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հեղինակաւոր Wall Street Journal պարբերականին տուած հարցազրոյցում նախազգուշացրել է, որ հայկական ուժերը «անհամաչափէ ուժգին հարուած կը հասցնեն Ադրբեջանին, եթէ վերջինս ուժային քայլերի դիմի: Ըստ պարբերականի, Սերժ Սարգսեանը խորը մտահոգութիւն է յայտնել տարածաշրջանում զինուած հակամարտութիւնը վերականգնելու` Ադրբեջանի ցանկութեան առնչութեամբ: Նախագահը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի կառավարութիւնը շարունակելու է ջանքեր գործադրել մօտ երկու տասնամեակ երկարաձգուող հակամարտութիւնը խաղաղ բանակցութիւնների միջոցով կարգաւորելու ուղղութեամբ` միեւնոյն ժամանակ մատնանշելով աշխարհի կարեւորագոյն էներգետիկ միջանցքներից մէկում լարուածութեան աստիճանական աճը: «դժբախտաբար Ադրբեջանը, իմ համոզմամբ, զինուած հակամարտութիւնը վերսկսելու յարմար առիթի է սպասում: Վստահ եմ, որ այդպիսի սխալը թէեւ կը վնասի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդներին, սակայն մեծագոյն վնասը կը կրի Ադրբեջանի՛ ժողովուրդըէ, - Wall Steet Journal-ին ասել է Հայաստանի նախագահը` յաւելելով. - «Եթէ Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը սպառնա ոչնչացման վտանգ, ապա մենք չենք կարող մի կողմ քաշուել»: Յղում անելով դիտորդների կարծիքին` պարբերականը նշում է, թէ Սերժ Սարգսեանի այսօրինակ խիստ խօսքը մասամբ հասցէագրուած է ներքին լսարանին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում կոշտ գծի կողմնակից սփիւռքահայութեան լայն շրջանակներին: «Պարոն Սարգսեանը, ով մոլի շախմատասէր է եւ իր քաղաքական հեղինակութիւնը կերտել է պաշտպանութեան նախարարի պաշտօնում երկարամեայ գործունէութեամբ, յոյս ունի յաղթել փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւններում եւ պաշտօնավարել եւս հինգ տարի», - նկատում է Wall Steet Journal-ը` յաւելելով, որ Սարգսեանի մեկնաբանութիւնները պայմանաւորուած են նաեւ վերջին ամիսներին ահագնացած քարոզչական պատերազմով, ինչը մտահոգել է Ամերիկայի Միացեալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին: Համառօտ ներկայացնելով հակամարտութեան նախապատմութիւնն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդութեամբ ընթացող բանակցութիւնները` պարբերականը մատնանշում է վերջին շրջանում թշնամական հռետորաբանութեան առաւել սաստկացումը` պայմանաւորուած 2004 թուականին Հունգարիայում հայ սպային կացնահարած` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու եւ հերոսին վայել ընդունելութիւն ցոյց տալու հանգամանքով: Տիգրան Աւետիսեան Ազատութիւն
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը