Մարտի 1-ի դրութեամբ Հայաստանի գազահամակարգին էր միացուած 614 310 բաժանորդ


Մարտի 1-ի դրութեամբ Հայաստանի գազահամակարգին էր միացուած 614 310 բաժանորդ

  • 15-03-2011 14:21:45   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Փետրուարին ,հայռուսգազարդէ Փբը-ի փաստացի գազասպառող բաժանորդների թիւն աւելացել է 717-ով: Ըստ ընկերութեան մամլոյ ծառայութեան, 2011 թուականի մարտի 1-ի դրութեամբ հանրապետութեան գազահամակարգին էր միացուած 614 310 բաժանորդ: 2010 թ-ին 2009-ի համեմատ Հայաստանում 18%-ով նուազել էն իրացման ծաւալները` 2010-ին կազմելով 1361.7 մլն խմ, եւ 10.4%-ով կրճատուել էն ,հայռուսգազարդիէ կողմից վճարուած յարկերը` կազմելով 16.5 մլրդ դրամ։ Այս պարագայում, ըստ Aysor.am-ի, պարզապէս տարօրինակ է, որ բաժանորդների թիւը գնալով աւելանում է: Այսպէս` 2010 թուականին գազասպառող բաժանորդների թիւն աւելացել է 16538-ով, այս տարի յունուարին` 702-ով: Մինչդեռ, բնակչութեան կողմից բնական գազի սպառումը նախորդ տարուայ համեմատ նուազել է 14.9%-ով, էներգետիկայի հատուածի իրացումը նուազել է 60.3 %-ով եւ 11.2 %-ով նուազել է սպառումը նաեւ այլ օգտագործողների կողմից: Այդ ամէնի ֆօնին փոքր-ինչ աւելացել էն արդիւնաբերութեան սպառման ծաւալները` 4.3 %-ով: Գազասպառող բաժանորդների թուի աւելացումը նշանակում է, որ ընկերութիւնը ներդրումներ է կատարել ենթակառուցուածքների զարգացման նպատակով: Իսկ իւրաքանչիւր ներդրում արտացոլւում է գազի սակագնի հաշուարկում եւ աւելացնում է գազի ինքնարժէքը: Կառավարման փորձագէտ Յարութիւն Մեսրոբեանն Aysor.am-ի հետ զրոյցում յայտարարեց, որ ,դասական իմաստով որպէս այդպիսին դա ներդրում չէէ: Փորձագէտի համաձայն` սա ներդրում է բաժանորդների միջոցով: Այսինքն ընկերութիւնը իւրաքանչիւր ամիս բաժանորդներից ստանում է գազի դիմաց վարձավճարները, դրանց մի մասն ուղղում է ենթակառուցուածքների պահպանման եւ այլ ծախսերի, իսկ գումարի մեծ մասը գնում է սեփականատէրերի գրպանը: ,անցած տարի գազի սպառման ծաւալները շուրջ 44 % նուազեցին` գազի գինը միջինում 27 %-ով բարձրացնելուց յետոյ: Բաժանորդների քանակի աւելացումը դեռ սպառման ծաւալների մեծացում չէէ,- ասաց Հ.Մեսրոբեանը` մեկնաբանելով, որ 10 բաժանորդ կարող է շատ աւելի գազ սպառել, քան 50 եւ աւելի բաժանորդները միասին: Նշւում է, այս տարի սպառողների համար գազի հետ կապուած միակ լուսաւոր կէտն այն է, որ դրա սակագնի փոփոխութիւն չի լինելու: Յիշեցնենք, որ փետրուարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Սանկտ Պետերբուրգ կատարած այցից յետոյ յայտարարուեց, որ գազի սակագինն այս տարի չի փոխուի, սոցիալապէս անապահով խաւի համար այն նոյնիսկ կը նուազի եւ այդ նպատակով ՀՀ նախագահը յանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ:
  -   Տնտեսութիւն