Ալկոհոլի ազդեցութեան տակ սպառնում էր ընտանիքի անդամներին


Ալկոհոլի ազդեցութեան տակ սպառնում էր ընտանիքի անդամներին

  • 12-11-2012 12:31:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 11-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի հարաւ-արեւմտեան Բ4 թաղամասի 3-րդ շէնքի 46-րդ բնակարանի բնակիչ Ա. Վարդանեանը գտնւում է հոգեկան անհաւասարակշիռ վիճակում, փակուել է տանը եւ սպառնում է ընտանիքի անդամներին Դէպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման եւ յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Մինչ փրկարարների ժամանումը` 1979 թ. ծնուած Ա. Վարդանեանը, ոստիկանների ներկայութեամբ, ինքնակամ բացել է բնակարանի դուռը: Պարզուել է, որ նա գտնւում է ալկոհոլի ազդեցութեան տակ:
  -   Մամլո հաղորդագրություն