ԱՄՆ -ն հարցաքննել է Բեն Լադենի կանանց


ԱՄՆ -ն հարցաքննել է Բեն Լադենի կանանց

  • 14-05-2011 00:05:21   | ԱՄՆ  |  Միջազգային
ԱՄՆ - ի պաշտօնեաներն այսօր հնարաւորութիւն են ունեցել հարցաքննել մայիսի երկուսին ոչնչացուած Ուսաման բեն Լադենի կանանց: Այս մասին այսօր լրագրողներին ասել Պենտագոնի գնդապետ Դեյուիդ Լապանը, ով հրաժարուել է որեւէ այլ մանրամասնութիւն հաղորդել: Վաշինգտօնը յոյս ուներ, որ Ուսաման բեն Լադենի կանայք կը պատմեն միջազգային թիւ մէկ ահաբեկչի կեանքի մասին Աբբոտաբատ քաղաքում եւ մասնաւորապէս այն, թէ ինչու է նա տեղափոխուել այնտեղ եւ ում հետ է եղել այն բանից առաջ, երբ ամերիկեան յատուկ ուժերը մտան նրա թաքստոցը: Միեւնոյն ժամանակ Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը, ով ցանկացել է անյայտ մնալ, յայտնել է, որ Ուսաման բեն Լադենի կանայք «այնքան էլ մարդամօտ չեն եղել եւ չի յաջողուել որեւէ էական նոր տեղեկութիւն ստանալ»: Յայտնի է, որ Բեն Լադենն ամուսնացած է եղել առնուազն 15 անգամ եւ ընդհանուր ունի 18 երեխայ:
  -   Միջազգային