Լույս է տեսել «Խորհուրդ Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» գործը՝ գերմաներեն լեզվով


Լույս է տեսել «Խորհուրդ Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» գործը՝ գերմաներեն լեզվով

  • 14-11-2012 11:44:36   |   |  Նոր գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Խորհուրդ Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» գործը` աշխատասիրությամբ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանի (Գերմանիայի հայոց թեմ) եւ պրոֆ. դոկտ. Գաբրիելա Վինկլերի (Թյուբինգենի համալսարան): Աշխատությունը Ս. Պատարագի հայերեն ¥գրաբար¤ տեքստի հանդիպադիր թարգմանությունն է գերմաներեն լեզվի: Գրքի սկզբում զետեղված ընդարձակ առաջաբանում անդրադարձ է կատարվում Հայոց Պատարագի մասերին, բացատրվում ինչպես ընդհանուր հատվածների, այնպես էլ առանձին արտահայտությունների իմաստը: Աշխատությունը նախատեսված է թե՛ ծիսական օգտագործման եւ թե՛ Ս. Պատարագի ուսումնասիրության համար:
  -   Նոր գրքեր