Կայացել է ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի արտահերթ նիստը


Կայացել է ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի արտահերթ նիստը

  • 15-11-2012 12:31:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կենտրոնական ընտրական յանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայութեան ղեկավար Սեւակ Յովհաննիսեանը յանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրութիւններում գրանցուած թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարուած մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերեալ առաջին յայտարարագրերի ստուգման արդիւնքում կազմուած տեղեկանքը ` 20.10.2012թ.-13.11.2012թ. ժամանակահատուածի համար: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայութեան ղեկավարը նշել է, որ գրանցուած 6 թեկնածուներից նախընտրական հիմնադրամներ են բացել եւ յայտարարագրեր են ներկայացրել 5-ը: Նախընտրական հիմնադրամ չի բացել թիւ 1 ընտրատարածքում գրանցուած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամաւորութեան թեկնածու Պետրոսեան Էդուարդը: ԿԸՀ մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ արտահերթ նիստում էլեկտրօնային վիճակահանութեամբ սահմանուել է 2012թ. դեկտեմբերի 9-ին Երանոս համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրութիւնների տեղամասային ընտրական յանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտօնների բաշխումը` ազգային ժողովում խմբակցութիւն ունեցող կուսակցութիւնների եւ կուսակցութիւնների դաշինքի միջեւ: Քանի որ Երանոս համայնքի արտահերթ ընտրութիւնների համար կազմաւորուած ընտրական տեղամասերի թիւը փոքր է 3-ից, հետեւաբար իւրաքանչիւր տեղամասային ընտրական յանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտօնների բաշխումն իրականացուել է այնպէս, որ նոյն տեղամասային ընտրական յանձնաժողովում յանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտօնները միաժամանակ չզբաղեցնեն կառավարութեան կազմաւորմանը մասնակցած կուսակցութիւնների, կուսակցութիւնների դաշինքների ներկայացուցիչները:
  -   Մամլո հաղորդագրություն