Հայկական պատուիրակութիւնը մասնակցում է Թբիլիսիում տեղի ունեցող ՏՏ տարածաշրջանային միջոցառմանը


Հայկական պատուիրակութիւնը մասնակցում է Թբիլիսիում տեղի ունեցող ՏՏ տարածաշրջանային միջոցառմանը

  • 16-11-2012 11:14:25   |   |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 21 կազմակերպութիւնների, պետական մարմինների եւ երիտասարդական նախաձեռնութիւնների մօտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատուիրակութիւնը ներկայումս մասնակցում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող 5-րդ ամենամեայ Տեղեկատուական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI): Հայկական ՏՏ ոլորտի կազմակերպութիւնների եւ նախաձեռնութիւնների մասնակցութեան նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպէս յուսալի եւ արդիւնաւէտ միջավայր ներդրողների համար, ապահովել «Made in Armeniaէ բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ: Հայկական պատուիրակութեան մասնակցութիւնը միջոցառմանը կազմակերպում եւ համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ), աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկութիւնների զարգացման եւ շուկայի մրցունակութեան»ծրագիրը (EDMC): «Համագործակցութիւն մրցունակութեան, ինովացիայի եւ կիբերանվտանգութեան համարէ կարգախօսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի, Բալթեան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների պետական եւ մասնաւոր հատուածների, ասոցացիաների եւ ՏՀՏ ոլորտի այլ ընկերութիւնների միջեւ համագործակցութիւնը` նպաստելու նորարարութիւնն ու մրցունակութիւնը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը եւ Վրաստանի Էլեկտրօնային կառավարութեան զարգացման պետական յանձնաժողովը: Հայկական պատուիրակութեան մէջ ներառուած են X-tech, Gallery Systems, IT Micronetworks, Instigate, Locator, Innovative Greenhouse, Bestsoft, Norma Plus, Armenian Datacom Company, Universal Systems ընկերութիւնները, ինչպէս նաեւ Մայքրոսոֆտ Ինովացիոն Կենտրոնը, Ձեռնարկութիւնների Ինկուբատոր Հիմնադրամը, Տրանսպորտի եւ Կապի, Էկոնոմիկայի նախարարութիւնների, երիտասարդ տեխնոլոգիական թիմերի ներկայացուցիչներ: ### Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը հիմնադրուել է 2000թ` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների բիզնես ասոցիացիայ: ԻՏՁՄ-ն ստեղծուել է ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունէութեան շրջանակներում ԻՏՁՄ -ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղուած ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թւում` DigiTec Expo ամենամեայ ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդէսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւնը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը, «Տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը: Յաւելեալ Տեղեկութիւնների համար` Ռուզան Ապրեսեան ԻՏՁՄ հանրային կապերի մասնագէտ Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82) Կայք` www.uite.org, www.diigitec.am Էլ. Փոստ`info@uite.org Ձեռնարկութիւնների զարգացման եւ շուկայի մրցունակութեան ծրագրի մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան «Ձեռնարկութիւնների զարգացման եւ շուկայի մրցունակութեան» (Ի-Դի-Էմ-Սի) հնգամեայ ծրագիրն ուղղուած է Հայաստանում բիզնես միջավայրի եւ փոքր ու միջին ձեռնարկութիւնների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղուածութեան եւ եկամուտների մակարդակը, խթանելով արտահանման ներուժ ունեցող արժէքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, զբօսաշրջութիւն, պտուղ-բանջարեղէնի վերամշակում եւ դեղագործութիւն / բիոտեխնոլոգիաներ) զարգացումը: Աւելին` www.edmc.am կայքէջում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ