Մեկնարկեց «Ազգային տնտեսութեան մրցունակութեան բարձրացման հիմնախնդիրները»թեմայով 22–րդ գիտական նստաշրջանը


Մեկնարկեց «Ազգային տնտեսութեան մրցունակութեան բարձրացման հիմնախնդիրները»թեմայով 22–րդ գիտական նստաշրջանը

  • 16-11-2012 16:26:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՊՏՀ–ում այսօր իր աշխատանքներն սկսեց «Ազգային տնտեսութեան մրցունակութեան բարձրացման հիմնախնդիրները» խորագրով գիտական նստաշրջանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեց «ազգային տնտեսութեան մրցունակութեան բարձրացման հիմնախնդիրներըէ թեմայով 22–րդ գիտական նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ'արինէ Մինասեանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանը, Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ներսէս Երիցեանը, ՀՀ արդիւնաբերողների եւ գործարարների միութեան նախագահ Արսէն Ղազարեանը, պետական կառավարման մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ՀՀ բուհերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Բացման խօսքում ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆէսոր Կորիւն Աթոյեանը նշեց. «Համալսարանում անցկացուող գիտական նստաշրջանները փորձագիտական իւրօրինակ հարթակ են Հայաստանի եւ համաշխարհային տնտեսութեան հրատապ հիմնախնդիրների քննարկման համար: Այստեղ աւանդաբար հաւաքւում են պետական կառավարման մարմինների, քաղաքական եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներ, համալսարանի գիտամանկավարժական անձնակազմը եւ, ի հարկէ, մեր գործընկերները միւս համալսարաններից: Համալսարանական գիտական նստաշրջանների նպատակը մէկ տարում կատարուած գիտահետազօտական աշխատանքների արդիւնքների համախմբուած ներկայացումն է եւ հետազօտութիւնների յետագայ ուղղութիւնների նախանշումը»: Ռեկտորը ներկաներին յայտնեց, որ նստաշրջանն ընթանալու է յագեցած ծրագրով, այն ներառելու է նորարական քաղաքականութեան, ֆինանսական շուկաների եւ ենթակառուցուածքների զարգացման, սոցիալ-տնտեսական զարգացման գերակայութիւններին նուիրուած հարցերի քննարկումներ, որոնք կարեւոր են երկրի տնտեսութեան մրցունակութեան բարձրացման տեսանկիւնից: Ռեկտորը շնորհակալութիւն յայտնեց վարչապետին իր մասնակցութեամբ նստաշրջանը պատուելու համար եւ գիտական եռօրեայ նստաշրջանին ցանկացաւ արդիւնաւէտ ու արգասաբեր աշխատանք:Ռեկտորի ելոյթն ամբողջութեամբ ՀՊՏՀ պաշտօնական կայքում է` asue.am հասցէով: ՀՀ Կառավարութեան անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին եւ մաղթելով բեղմնաւոր աշխատանք` ՀՀ վարչապէս Տիգրան Սարգսեանը նշեց, որ քննարկումները եւ բանավէճերը խթանելու համար կը ներկայացնի կառավարութեան կողմից իրականացուող բարեփոխումների տրամաբանութիւնը, ուղղութիւնները` ակնկալելով, որ այդ ուղղութիւնները կը հարստացուեն գիտաժողովի մասնակիցների կողմից, եւ որոշ թեմաներ կը դառնան ուսումնասիրութեան առարկայ: «Մրցունակ լինելը պայմանաւորուած է կրթական մակարդակով: Համալսարանները պէտք է ապահովեն գիտութեան եւ արտադրութեան միջեւ կապը` լինելով լրջագոյն հետազօտական կենտրոններ: Բոլոր դասախօսներն անպայման պէտք է զբաղուեն գիտութեամբ, դրա մասին է վկայում աշխարհին փորձը: Բուհերը պէտք է հանդիսանան հասարակութեան հենքը, եւ մեր քայլերն ուղղուելու են այդ նպատակի իրականացմանը»,– մասնաւորապէս ասաց Տիգրան Սարգսեանը` նստաշրջանի մասնակիցներին յորդորելով գիտական, հետազօտական ներդրում ունենալ նշեալ գործընթացներում, ընդգրկուել աշխատանքային խմբերում եւ հաւաստիացրեց, որ դրանք կը խրախուսուեն եւ' պետութեան, եւ' մասնաւոր հատուածի կողմից: Նստաշրջանի աշխատանքը ողջունեց նաեւ Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութեան նախագահ Արսէն Ղազարեանը: Նստաշրջանի առաջին լիագումար նիստն սկսուեց հայ-ռուսական (սլաւոնական) համալսարանի ռեկտոր Արմէն Դարբինեանի` «Մրցունակութեան հայաստանեան մոդելը» թեմայով զեկուցմամբ: Այնուհետեւ «ՀՀ տնտեսութեան կառուցուածքի բարելաւումը որպէս մրցակցութեան գերակայ մարտահրաւէրէ թեմայով զեկուցմամբ հանդէս եկաւ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսեանը: «Գիտելիքահենք տնտեսութեան ձեւաւորման հեռանկարները» թեման ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ներսէս Երիցեանը: ՀՊՏՀ գիտութեան եւ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանեանը հանդէս եկաւ «Տեխնոլոգիական փոփոխութիւնները եւ գիտելիքի կուտակման երկար ալիքները»թեմայով զեկուցմամբ: Գիտական 22-րդ նստաշրջանն այժմ իր աշխատանքներն է շարունակում բաժանմունքներում: Գիտական նստաշրջանը կ'ամփոփուի նոյեմբերի 19–ին: ՀՊՏՀ Լրատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին Լրացուցիչ տեղեկութիւնների համար դիմել ՀՊՏՀ Լրատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին: Բաժնի պետ` Գոհար Գեւորգեան (Հեռ. 099.67.24.69)
  -   Մամլո հաղորդագրություն