2010թ.-ին ՀՀ-ում ամուսնութիւնների թիւը 4,2 տոկոսով նուազել է, իսկ ամուսնալուծութիւններինը 5,9 տոկոսով աճել


2010թ.-ին ՀՀ-ում ամուսնութիւնների թիւը 4,2 տոկոսով նուազել է, իսկ ամուսնալուծութիւններինը 5,9 տոկոսով աճել

  • 14-03-2011 15:05:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
Համաձայն օպերատիւ ամփոփուած ժողովրդագրական ցուցանիշների, այս տարուայ յունուարի 1-ի դրութեամբ ՀՀ մշտական բնակչութեան թուաքանակը կազմել է 3 մլն 262,2 հազար: Այս մասին մարտի 14-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան պետ Ստեփան Մնացականեանը։ Ըստ «Հայաստանի Հանրապետութեան սոցիալական-տնտեսական վիճակը 2010թ.-ի յունուար-դեկտեմբերին» զեկոյցի, նախորդ տարուայ համեմատ արձանագրուել է բնակչութեան թուաքանակի 12,7 հազարով աճ (0,4 տոկոս)։ Ծնելիութեան բացարձակ թուաքանակի աճը կազմել է 0,9 տոկոս։ 2010թ.-ին գրանցուել էն 44810 նորածիններ՝ 2009թ.-ի 44413-ի դիմաց, իսկ ծնելիութեան ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշուով կազմել է 13,8 պրոմիլ` 2009թ.-ի 13,7 պրոմիլի դիմաց։ Մահացիութեան ընդհանուր գործակիցը 2010թ.-ին նախորդ տարում արձանագրուածի համեմատ աճել է 0,1 պրոմիլային կէտով (2010թ.-ին արձանագրուել է մահուան 20008 դէպք՝ նախորդ տարուայ 27560-ի դիմաց)։ 2010թ.-ին գրանցուել է մայրական մահացութեան 4 դէպք` 2009թ.-ի 12 դէպքի դիմաց։ Կեանքի առաջին տարում արձանագրուել է մանկական մահացութեան 506 դէպք (11,5 տոկոս աճ), իսկ մանկական մահացութեան գործակիցը կազմել է 11,3 պրոմիլ` 2009թ.-ի 10,4 պրոմիլի դիմաց։ 2010թ.-ին գրանցուած ամուսնութիւնների թիւը 2009թ.-ի համեմատ նուազել է 4,2 տոկոսով եւ կազմել է 17984, իսկ ամուսնալուծութիւններինն աճել է 5,9 տոկոսով եւ կազմել 2997։
  -   Հասարակութիւն