Աշխատանքային այցով Ստրասբուրգում էր գտնւում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը


Աշխատանքային այցով Ստրասբուրգում էր գտնւում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը

  • 21-11-2012 16:01:03   |   |  Քաղաքական

 

 
Նոյեմբերի 14-ից 16-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր գտնւում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը:
 
Այցի ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպեց Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նորընտիր նախագահ Դ.Սպիլմանի հետ: Գագիկ Յարութիւնեանը շնորհաւորեց Դ.Սպիլմանին դատարանի նախագահի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ:
 
Հանդիպման ընթացքում քննարկուեցին Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտէում ՀՀ նախագահութեան շրջանակներում` 2013թ. յուլիսի սկզբին Երեւանում կայանալիք «Եւրոպական իրաւական չափորոշիչները եւ ազգային իշխանութիւնների հայեցողութեան սահմանները Եւրոպայի խորհրդի անդամ երկրներումէ խորագրով խորհրդաժողովի անցկացման հետ կապուած հարցեր: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախագահին հրաւիրեց մասնակցելու այդ խորհրդաժողովին:
 
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, Վենետիկի յանձնաժողովի նախագահ Ջ.Բուքիքեօյի հետ հանդիպմանը երկուստէք կարեւորուեց Յանձնաժողովի դերը ՀՀ օրէնքների նախագծերի փորձաքննութեան հարցում, գոհունակութեամբ արձանագրուեց շփումների բարձր մակարդակը եւ յարաբերութիւնների խորացումն ու զարգացումը, ինչպէս նաեւ անդրադարձ եղաւ 2013թ. յուլիսի սկզբին Երեւանում կայանալիք խորհրդաժողովում Վենետիկի յանձնաժողովի նախագահի եւ քարտուղարութեան աշխատակիցների մասնակցութեանը:
  -   Քաղաքական