Քուորում չապահովուելու պատճառով ՀՀ ԱԺ արտահերթ նիստը չկայացաւ
21-11-2012 16:11:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 70-րդ յօդուածի համաձայն` ԱԺ պատգամաւորների նախաձեռնութեամբ, նոյեմբերի 21-ին հրաւիրուեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 12.00-ին համապատասխան թուով պատգամաւորներ չգրանցուեցին: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ «ԱԺ կ'անոնակարգ» ՀՀ օրէնքի 44-րդ յօդուածի 5-րդ կէտի համաձայն, պատգամաւորների գրանցումը շարունակուեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թուով պատգամաւորներ չգրանցուեցին: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քուորում չապահովուելու պատճառով նիստը յայտարարեց չկայացած: