Գիւմրին շատ շուտով կ'ազատուի մօտ 1200 ժամանակաւոր կացարաններից (ՏԵՍԱՆԻՒԹ)


Գիւմրին շատ շուտով կ'ազատուի մօտ 1200 ժամանակաւոր կացարաններից (ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 23-11-2012 12:04:13   |   |  Բարեգործութիւն



 

Գիւմրիում անյապաղ պէտք է մաքրել տնակների քանդումից առաջացած շինաղբն ու «ստեկլովատը»(video)
Ընթացիկ տարում, Գիւմրու Մուշ-2 եւ Անի թաղամասերում 1756 բնակարանների շահագործումն ու դրանց տրամադրումը երկրաշարժի հետեւանքով անօթեւան, վագոն-տնակներում բնակուող ընտանիքներին նշանակում է, որ Գիւմրին շատ շուտով ազատուելու է մօտ 1200 ժամանակաւոր կացարաններից: Քանի որ աղէտի գօտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման, ՀՀ կառավարութեան կողմից սահմանուած կարգի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պէտք է կարճ ժամկէտում քանդեն ժամանակաւոր կացարանները, տարածքները ազատեն եւ յանձնեն համայնքին, որից յետոյ միայն իրաւունք կ'ունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները, բացառութեամբ երկու եւ աւելի տնակ ունեցող բազմանդամ ընտանիքների: Նրանց թոյլատրւում է պահպանել մէկ տնակը:
Իսկ այդ քանակութեամբ տնակների քանդումից հսկայական շինաղբ, եւ որ մարդու առողջութեան համար ամենավտանգաւորն է, ապակեայ մանրաթելերի կամ մեզ բոլորիս աւելի շատ «ստեկլովատ» անուամբ յայտնի նիւթեր են առաջանում քանդուած տնակների տեղերում:
Գիւմրիում, նախորդ տարիներին, քաղաքապետարանին պետական բիւջէից տրամադրւում էին հսկայական գումարներ, ինչպէս ժամանակաւոր կացարանների քանդման, այնպէս էլ քանդուած տնակների տարածքները շինաղբից եւ յատկապէս ապակեայ մանրաթելերի մնացորդների կոյտերից մաքրելու համար: Սակայն այդ նպատակով համայնքին այլեւս գումարներ չեն յատկացւում, իսկ ժամանակաւոր կացարանների տնօրինողները տնակները քանդելիս շինանիւթը վաճառում կամ տանում են, թողնելով շինաղբը:
«Շիրակ կ'ենտրոնի» աշխատատակիցներն այսօր տնակային աւաններ այցելութեան ընթացքում ականատես եղան նոյնիսկ քանդուած տնակների տարածքներում թողնուած շինաղբի եւ ապակեայ մանրաթելերի հարեւանութեամբ խաղացող երեխաների:
 
Հ.Գ. Գիւմրիում տնակներից ազատուած այս տարածքների մեծ մասը վաղուց տէր ունեն, ովքեր գնել են դրանք չնչին արժէքով, ուստի տեղին կը լինի, որ հէնց նրանց պարտադրուի, որպէսզի մաքրեն շինաղբից եւ ստեկլովատից իրենց պատկանող տարածքները: 
Ներկայացնում ենք «Շիրակ կ'ենտրոնի» կողմից նկարահանուած կադրեր քանդուած տնակների վայրերից:
  -   Բարեգործութիւն