«Արզական-երեւան» մայր ջրատարի վթարը վերացնելու համար կը պահանջուի մօտ 2 ամիս


«Արզական-երեւան» մայր ջրատարի վթարը վերացնելու համար կը պահանջուի մօտ 2 ամիս

  • 12-03-2011 18:13:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ինչպէս արդէն հաղորդուել է, Վերին Պտղնի գիւղին յարակից տարածքում անյայտ անձանց կողմից զգալի քանակութեամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետեւանքով վթարուել է «Արզական-երեւան» մայր ջրատարը եւ ջրի զգալի արտահոսք առաջացել: Դրա հետ կապուած` որոշակի դժուարութիւններ էին ստեղծուել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ջրամատակարարման հրապարակուած ժամանակացոյցի պահպանման առումով, ինչն իր հերթին սպառողների բողոքների էր տեղիք տուել: Խնդրի լուծման նպատակով «Երեւան Ջուր» ընկերութիւնը ձեռնամուխ է եղել մօտ 200 գծամետր երկարութեամբ շրջանցող խողովակաշարի կառուցմանը, որի համար, հաշուի առնելով բարդ տեղանքը, կը պահանջուի մօտ 2 ամիս: Ընկերութիւնը եւս մէկ անգամ հայցում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի եւ յարակից տարածքների սպառողների ներողամտութիւնը վթարի հետեւանքով պատճառուող անհանգստութեան համար եւ հաւաստիացնում, որ արւում է առաւելագոյնը մինչեւ խնդրի վերջնական կարգաւորումը նրանց հնարաւորինս բարւոք ջրամատակարարում ապահովելու նպատակով:
  -   Տնտեսութիւն