«Ժառանգութիւնը» պահանջում է հեռուստատեսութեամբ ցուցադրել ոստիկանութեան կողմից տեսագրուած ամբողջական տեսանիւթը


«Ժառանգութիւնը» պահանջում է հեռուստատեսութեամբ ցուցադրել ոստիկանութեան կողմից տեսագրուած ամբողջական տեսանիւթը

  • 12-03-2011 17:36:20   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանի յայտարարութիւնը Հանրային հեռուստաընկերութեան «Խորհրդարանական շաբաթ» մարտի 13-ի հաղորդման շրջանակներում։ «Սիրելի հայրենակիցնէր, Անշուշտ տեղեակ էք այն մասին, որ մարտի 3-ին միջադէպ է տեղի ունեցել իրենց խաղաղ բողոքի ակցիան իրականացնող մի խումբ քաղաքացիների, «Ժառանգութիւն» կուսակցութեան պատգամաւորների եւ ոստիկանների միջեւ: Այս օրերին որոշ հեռուստաընկերութիւնների թողարկումներում ցուցադրւում է մոնտաժուած, դէպքերի զարգացումը չներկայացնող կադրեր, որտեղ փորձում էն այնպէս ներկայացնել, թէ մի խումբ ոստիկաններ խաղաղ իրենց ծառայութիւնն էին իրականացնում Հանրապետութեան հրապարակի գորգի վրայ, եւ քաղաքացիներն ու պատգամաւորները յարձակուեցին ` բռնութեան ենթարկելով նրանց: Միթէ՞ սա է ոստիկանութեան ներուժը, որ մի քանի կանայք եւ էս կարող ենք բռնութիւն գործադրել մի քանի տասնեակ յաղթանդամ ոստիկանների վրայ, ինչպէս ներկայացւում է ոստիկանապետի խօսքում եւ իշխանական սենեակներում մոնտաժուած կադրերում: Ցաւօք սրտի, իրականութիւնը միանգամայն այլ է, եւ այն շատ յստակ ներկայացուած է տարբեր լրատաւական ինտերնետային կայքէջերում: Այստեղ երեւում է որոշ ոստիկանների ցինիզմի աստիճանն ու նրանց ստայօդ տեղեկատուութիւնը: Մարտի 3-ի առաւօտեան արդէն ՀՀ կառավարութեան շէնքն ամբողջովին շրջափակուած է եղել: Ոստիկանները, խախտելով օրէնքը, քաղաքացիներին արգելել էն իրացնել իրենց սահմանադրական իրաւունքները: Փոխգնդապետ Աւետիսեանը, չպահպանելով բարեկրթութեան որեւէ նորմ, լկտի պահուածք է դրսեւորում իմ գործընկեր Անահիտ Բախշեանի նկատմամբ, իբրեւ թէ նա հայհոյել է կառավարութեան անդամներին: Ցինիզմի ինչպիսի աստիճան պէտք է ունենա մարդը, անկախ նրանից` ոստիկան է, թէ ոչ, որ նման կերպ իրէն դրսեւորի Անահիտ Բախշեանի նման ազնիւ ու բարեկիրթ տիկնոջ նկատմամբ: Դրանից յետոյ օրէնքի կոպիտ խախտումներով բռնութիւն իրականացնի կանանց նկատմաբ ու հաղորդում ներկայացնի յանցագործութեան մասին, թէ ինքը տուժած է: Մոնտաժուած կադրերից երեւացող իմ մէկ այլ գործընկերոջ ծամածռութիւններն ուղղուած էն եղել հանրապետութեան այն բարձրաստիճան պաշտօնեաներին, որոնք ժողովրդին հասցրել էն այս ծայրագոյն վիճակին եւ դրանով չբաւարարուելով` նաեւ բռնութիւնների էն ենթարկում մեր համաքաղաքացիներին ու պատանդ պահում Զարուհի Փոստանջեանի եղբօրը: Եւ այդ կադրերի հիման վրայ էլ փորձում էն արդարացնել ոստիկանների անօրինական գործողութիւնները` հաւասարութեան նշան դնելով յանցագործութեան եւ այդ յանցագործութիւնը դատապարտողների վարքագծի մէջ: «Ժառանգութիւնը» պահանջում է. հեռուստատեսութեամբ ցուցադրել հէնց ոստիկանութեան կողմից տեսագրուած ամբողջական տեսանիւթը` առանց մոնտաժների եւ ձայնի փոփոխութիւնների, որի արդիւնքում էլ կը պարզուի, ինչպէս ժողովրդական խօսքն է ասում. «Սայլի տեղ, սայլապանն է ճռռում»:
  -   Քաղաքական