Կլոր սեղան Միջեկեղեցական բարեգործական կազմակերպութեան ներկայացուցիչները այցելել էն Բրիւսէլ


Կլոր սեղան Միջեկեղեցական բարեգործական կազմակերպութեան ներկայացուցիչները այցելել էն Բրիւսէլ

  • 12-03-2011 16:10:00   |   |  Հասարակութիւն
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ` ս.թ. մարտի 6-12-ին ԵՀԽ Կլոր սեղան Միջեկեղեցական բարեգործական կազմակերպութեան ներկայացուցիչները` Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը (Հոգաբարձուների խորհրդի անդամ), դոկտոր Կարէն Նազարեանը (գործադիր տնօրէն) եւ Ռուբինա Դեւրիկեանը (ծրագրերի պատասխանատու) աշխատանքային այցով եղան Բրիւսէլում: Այցի նպատակն էր ծանօթանալ Բրիւսէլում եկեղեցական եւ Եւրոպական կազմակերպութիւնների գործունէութեանը, Հայաստանի հետ նրանց ունեցած կապերին եւ իրականացուող ծրագրերին, Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի գործունէութիւնը որպէս տարածաշրջանային եւ միջեկեղեցական կազմակերպութիւն ներկայացնել Եւրոպական կառոյցների ներկայացուցիչներին եւ ուղիներ փնտրել համագործակցութեան յետագայ զարգացման համար: Այս նպատակով պատուիրակութիւնը աշխատանքային հանդիպումներ ունեցաւ Եւրոպական Խորհրդի Հարաւային Կովկասի եւ Արեւելեան Գործընկերութեան պատասխանատուների, Եւրոպական խորհրդարանի` արտաքին քաղաքականութեան եւ յարաբերութիւնների ներկայացուցիչների, «Եւրոդիակոնիայ» կազմակերպութեան, Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի, Հայաստանի Եւրոպական ընկերներ կազմակերպութեան եւ մի շարք այլ եւրոպական կազմակերպութիւնների հետ: Պատուիրակութեան անդամներին ընդունեց նաեւ Բենիլիւքս երկրների հոգեւոր հովիւ Տ. Զատիկ վարդապետ Աւետիքեանը: Ի թիւս տարբեր պայմանաւորուածութիւնների համաձայնութիւն ձեռք բերուեց Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակութիւն» յանձնախմբի հետ` համագործակցել «Սոցիալական հայեցակարգի» ստեղծման աշխատանքների եւ տարածաշրջանային երկխօսութիւնը խթանող ծրագրերի բնագաւառներում:
  -   Հասարակութիւն