ՀՀ պաշտպանութեան նախարարը լաւատեսութիւն է յայտնել Աֆղանստանում Նատօ-ի գործողութիւնների ապագայի վերաբերեալ


ՀՀ պաշտպանութեան նախարարը լաւատեսութիւն է յայտնել Աֆղանստանում Նատօ-ի գործողութիւնների ապագայի վերաբերեալ

  • 12-03-2011 15:22:20   |   |  Քաղաքական
Հիւսիսատլանտեան դաշինիքի կազմակերպութեան կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը մարտի 11-ին հանդիպումներ է ունեցել իր գործընկերների եւ Նատօ-ի ռազմական ղեկավարութեան հետ: Վրաստանի պաշտպանութեան նախարար Բ.Ախալայայի եւ Լեհաստանի պաշտպանութեան նախարար Բ.Կը լիխի հետ հանդիպումների ընթացքում քննարկուել էն երկկողմ պաշտպանական համագործակցութեան զարգացմանը, իսկ Եւրոպայում դաշնակցային ուժերի գերագոյն հրամանատար, ծովակալ Ջ.Ստաւրիդիսի եւ Աֆղանստանում Միջազգային անվտանգութեան աջակցութեան ուժերի հրամանատար, բանակի գեներալ Դ.Պետրէուսի հետ` Նատօ-ի ղեկավարած բազմազգ գործողութիւններում ՀՀ ստորաբաժանումների մասնակցութեանն առնչուող հարցեր: Աֆղանստանում Նատօ-ի գործողութիւններին մասնակցող երկրների նախարարների նոյն օրը կայացած նիստում ՀՀ պաշտպանութեան նախարարը հանդէս է եկել ելոյթով, որտեղ լաւատեսութիւն է յայտնել Աֆղանստանում Նատօ-ի գործողութիւնների ապագայի վերաբերեալ` կարեւորելով Աֆղանստանում անվտանգութեան հաստատման միջոցառումներին մասնակցող 48 երկրների շարունակական համագործակցութիւնը: ՀՀ պաշտպանութեան նախարարն ընդգծել է անվտանգութեան ապահովման պատասխանատուութիւնը բազմազգ ուժերից Աֆղանստանի անվտանգութեան ուժերին փոխանցելու գործընթացում սահուն եւ զգուշաւոր մօտեցումների որդեգրման անհրաժեշտութունը` միաժամանակ գոհունակութիւն յայտնելով աֆղանական ազգային անվտանգութեան ուժերի քանակական եւ որակական ընդլայնման վերաբերեալ ստացուող տեղեկատուութեամբ:
  -   Քաղաքական