Համբուրգերի միջից Թուրքիայի ռեստորաններից մէկում պահպանակ է յայտնաբերուել


Համբուրգերի միջից Թուրքիայի ռեստորաններից մէկում պահպանակ է յայտնաբերուել

  • 12-03-2011 15:13:49   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ըստ Թուրքական Haberturk-ի, Թուրքիայի յայտնի հանգստավայր Բոդրումում Նիլգիւն Յըլմազ Օզքայնաքն իր ամուսնու հետ այցելել է տեղի ռեստորաններից մէկը եւ պատուիրել համբուրգերներ: Նիլգիւն Յըլմազը պնդել է, թէ համբուրգերն ուտելիս բերանում ինչ որ պլաստիկ բան է զգացել եւ երբ հանել է այն, ապա տեսել է, որ դա պահպանակ է: Դրանից յետոյ Նիլգիւնը սկսել է փսխել, որից յետոյ զոյգին վռնդել էն ռեստորանից: Նիլգիւնը դիմել է ոստիկանութիւն, այնուհետեւ` դատարան: Ռեստորանի սեփականատէրը նոյնպէս դատական հայց է ներկայացրել զոյգի դէմ` ռեստորանի բարի համբաւը վիրաւորելու համար: Բոդրումի դատախազութիւնը մերժել է հայցերն ապացոյցներ չլինելու պատճառով: Ամուսինները պատրաստւում էն 2-րդ դատական գործընթացին` ներկայացնելով մօտ 1 մլն (600 հազար դոլար) լիրայի փոխհատուցման հայց:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը