Նախատեսւում է 22 պետական եւ 5 ոչ պետական բուհերի տրամադրել դրամաշնորհներ
12-03-2011 13:07:02 | Հայաստան | Հայտարարություններ
"Կրթութեան որակ եւ համապատասխանութիւն" երկրորդ վարկային ծրագրի շրջանակում` որակի ապահովման ներբուհական ստորաբաժանումներ ստեղծելու եւ/կամ կարողութիւնները հզօրացնելու, դրանց գործունէութիւնը խթանելու եւ, ինչպէս նաեւ բուհերում նոր ընթացակարգերով եւ մեխանիզմներով որակի ներքին գնահատում իրականացնելու նպատակով, նախատեսւում է ոչ մրցութային հիմունքներով 22 պետական, եւ մրցութային կարգով ընտրուած 5 ոչ պետական բուհերի տրամադրել դրամաշնորհներ:
դրամաշնորհային պայմանագրերի կնքումը կ'իրականացուի ըստ փուլերի` համաձայն Դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կողմից ս/թ մարտի 4-ին հաստատուած ժամանակացոյցի:
Հիմք ընդունելով "Դրամաշնորհների տրամադրման ժամանակացոյցը" եւ "Ըստ փուլերի դրամաշնորհային ծրագրում մասնակից բուհերի անուանացանկը"` ներքոնշեալ բուհերն առաջին փուլում հրաւիրւում էն ներկայացնելու Դրամաշնորհի ծրագրային եւ ֆինանսական առաջարկներ.
1. Երեւանի պետական համալսարան
2. Հայաստանի Խ. Աբովեանի պետական մանկավարժական համալսարան
3. Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարան
4. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
5. Երեւանի Պետական Բժշկական Համալսարան
6. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
7. Հայաստանի պետական ագրարային համալսարան
8. Հայ-ռուսական (սլաւոնական) համալսարան
9. Վանաձորի Հ. Թումանեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտ
10. Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիա
11. Գաւառի պետական համալսարան
դրամաշնորհի ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկէտն է 12.05.2011 թ:
Պարզաբանումների նպատակով ս/թ. մարտի 17-ին "ԿԾԿ" Ծիգ-ում տեղի կ'ունենայ ընդհանուր ժողով-խորհրդատուութիւն վերոնշեալ 11 պետական բուհերի ներկայացուցիչների համար: Խնդրում ենք, մինչեւ ս/թ. մարտի 15-ը հաստատել ընդհանուր ժողովին Ձեր մասնակցութիւնը հետեւեալ էլեկտրօնային հասցէով. cfep@arminco.com:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար զանգահարել (+374 10) 55 97 50 կամ այցելել www.cfep.am:
http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=4253&lang=arm