«Թանգարանային գիշերուայ» կապակցութեամբ Հայաստանի թանգարանները հանդէս են եկել իւրօրինակ նախաձեռնութիւններով


«Թանգարանային գիշերուայ» կապակցութեամբ Հայաստանի թանգարանները հանդէս են եկել իւրօրինակ նախաձեռնութիւններով

  • 13-05-2011 20:12:17   | Հայաստան  |  Մշակոյթ
Մայիսի 14-ին Հայաստանը 7-րդ անգամ կը միանայ եւրոպական աւելի քան 40 երկրներում Թանգարանների միջազգային օրուան նուիրուած ամենամեայ միջոցառմանը` ,թանգարանային գիշերուանէ: Այս կապակցութեամբ Հայաստանի բոլոր թանգարանները վաղը հանդէս են գալիս իւրօրինակ նախաձեռնութիւններով: Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանում, ըստ Tert.am-ի, կը բացուի ,մ.Սարեանի ձեռագրերի աշխարհումէ ցուցադրութիւնը, ապա կամերային երաժշտութեան համերգ դաշնակահար Հայկ Մելիքեանի եւ թաւջութակահար Լեւոն Առաքէլեանի կատարմամբ, վոկալ երաժշտութեան համերգ Երեւանի պետական Կ'ոնսերվատորիայի սաների կատարմամբ, Սարեանին նուիրուած 2010թ. նկարահանուած վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւն: Դերենիկ Դէմիրճեանի տուն-թանգարանում կը ներկայացուեն դէմիրճեանական խոհեր` բացիկների տեսքով ապա ,պոյպույ մուկիկըէ տիկնիկային ներկայացում: Երեւանի պատմութեան թանգարանում ,մեր յիշողութիւնների վալսէ ծրագրի շրջանակում պատեֆոնի նուագակցութեամբ թանգարանի սրահում կը ցուցադրուի երեւանեան ֆիլմաշար: Հայաստանի ազգային պատկերասրահում այցելուները հնարաւորութիւն կ'ունենան դիտել պատկերասրահի մշտական ու ժամանակաւոր ցուցադրութեանները: Երեւանի մնջախաղի պետական թատրոնը հանդէս կը գայ ներկայացումներով, կը ցուցադրուեն հայկական մուլտֆիլմեր: Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում վալսի ուսուցում կ'անցկացուի ,բարեկամութիւնէ պարի պետական համոյթի պարուսոյցների մասնակցութեամբ, ելոյթ կ'ունենայ նաեւ ,սպեղանիէ երգչախումբը: Ռուսական արուեստի թանգարանը կը ներկայացնի նոր ստեղծագործութիւններ թանգարանի ֆոնդից: ,գաֆէսճէանէ արուետի կենտրոնում կը բացուի Ֆիլիպ Յակոբեանի ցուցադրութիւնը, իսկ ժ. 20:00-ին այցելուները Յատուկ միջոցառումների սրահում կ'ունկնդրեն կամերային համերգ: Թանգարանները բաց կը լինեն ժ. 18:00-24:00-ն:
  -   Մշակոյթ