Առաջիկայ օրերին ժամանակաւորապէս կը դադարեցուի Դաւիթաշեն եւ Աջափնեակ վարչական շրջանների ջրամատակարարումը


Առաջիկայ օրերին ժամանակաւորապէս կը դադարեցուի Դաւիթաշեն եւ Աջափնեակ վարչական շրջանների ջրամատակարարումը

  • 11-03-2011 19:03:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
Շինարարական աշխատանքների հետ կապուած մարտի 14-ի ժամը 9.00-18.00-ին կը դադարեցուի Երեւանի Աջափնեակ վարչական շրջանի Լուկաշին, Սիլիկեան եւ Նորվեգական թաղամասերի, Չուխաջեան, Զոհրապ փողոցների, Մերձաւան գիւղի եւ զօրամասերի, Յաղթանակ գիւղի մի մասի, ինչպէս նաեւ Կաթի կոմբինատի արդիւնաբերական հանգոյցի ու հարող տարածքների ջրամատակարարումը։ Ապարան-երեւան ջրատարի վրայ վթարաւերականգնողակական աշխատանքների հետ կապուած մարտի 14-ի ժամը 9.00-ից մինչեւ մարտի 15-ի ժամը 21.00-ը կը դադարեցուի Դաւիթաշեն վարչական շրջանի եւ Աջափնեակ վարչական շրջանի թիւ 8, 9, 15, 16, Գ-3 թաղամասերի, Բաշինջաղեան, Ֆուչիկ, Մարգարեան, Հասրաթեան, Լենինգրադեան, Հալաբեան, Արզումանեան, Առաքէլեան, Աբէլեան, Մարտիրոսեան, Եղիազարեան, Ջանիբեկեան, Խ.Խաչատրեան, Սպորտի, Յակոբեանց, Չուխաջեան, Թերլեմեզեան, Ա.Սարգսեան, Պարսեղով, Կարապետեան, Ռոստոմեան, Էստոնական, Լեւոնեան, Զոհրապ, Շիրազ, Շինարարների, Վշտունի (ներառեալ նրբանցքները) փողոցների եւ յարակից տարածքների, Աշտարակի խճուղուն հարող թաղամասերի, ինչպէս նաեւ Պռոշեան, Քասախ, Երզնկա գիւղերի ջրամատակարարումը։
  -   Հասարակութիւն