Քայլեր էն մշակւում քրէակատարողական հիմնարկների խնդիրները լուծելու ուղղութեամբ


Քայլեր էն մշակւում քրէակատարողական հիմնարկների խնդիրները լուծելու ուղղութեամբ

  • 11-03-2011 17:04:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արձագանքելով ,վարդաշենէ քրեկատարողական հիմնարկում պահուող դատապարտեալների բարձրացրած հարցերի վերաբերեալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, Հայաստանի արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղար Կարինէ Քալանթարեանը տեղեկացնում է, որ ՀՀ Արդարադատութեան նախարարութիւնը եւ մասնաւորապէս նախարար Հրայր Թովմասեանը քաջատեղեակ է նախարարութեան ենթակայութեան տակ գտնուող քրէակատարողական հիմնարկներում առկայ խնդիրներին: Հ.Թովմասեանը նախարարի պաշտօնը ստանձնելուց յետոյ անձամբ այցելել է մի շարք քրէակատարողական հիմնարկներ, այդ թւում ՀՀ ԱՆ ,վարդաշենէ քրէակատարողական հիմնարկ, տեղում ծանօթանալու դատապարտեալների պահման պայմաններին: Այցելութեան ընթացքում նախարարը զրուցել է նաեւ դատապարտեալների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը: Այցելութիւնների աւարտին ամփոփուելու էն արդիւնքները եւ տրուելու էն համապատասխան յանձնարականներ քրէակատարողական վարչութեան ղեկավարութեանն ու անձնակազմին: ,վարդաշենէ քրէակատարողական հիմնարկի դատապարտեալների կողմից նախարարին հասցէագրուած դիմումում բարձրացուած հարցերը նախարարի ուշադրութեան կենտրոնում էն, ներկայումս նախարարութիւնում ուսումնասիրւում է նաեւ պատժի յետագայ կրումից պայմանական վաղաժամկէտ ազատման հետ կապուած խնդիրները կարգաւորելու հարցը: Դատապարտեալների կողմից բարձրացուած միւս հարցերի առնչութեամբ յարկ է նշել, որ պատժի կրման ,բաց տեսակիէ հետ կապուած հարցերը կարգաւորուած էն քրէակատարողական օրէնսգրքով եւ այդ կարգաւորումներից յստակ երեւում է, որ պատժի կրման այդ տեսակին անցնելու համար գոյութիւն ունէն յատուկ սահմանուած կանոններ: Նոյն օերնսգրքով ամրագրուած է նաեւ դատապարտեալների կարճատեւ մեկնումների իրաւունքը, որը տրամադրւում է բացառիկ հանգամանքներում, օրինակ` հարազատի մահը, սակայն սա եւս ունի առանձնայատկութիւն, որը կապուած է դատապարտեալի գործած յանցաւոր արարքի տեսակի, ազատազրկման ընթացքում նրա դսեւորած վարքագծի հետ: Քրէակատարողական հիմնարկներում գոյութիւն ունեցող պայմաններն, ինչից իրաւացիօրէն դժգոհում էն դատապարտեալները, մեծամասամբ պայմանաւորուած է այդ հիմնարկների գերբեռնուածութեամբ, շէնքային ոչ բաւարար եւ այլ օբյեկտիւ պայմաններով: Ուստի յստակ քայլեր էն մշակւում եւ ձեռնարկւում այդ խնդիրները լուծելու ուղղութեամբ:
  -   Մամլո հաղորդագրություն