Աճել էն ընտանեկան բռնութեան դէպքերի վերաբերեալ ահազանգերը


Աճել էն ընտանեկան բռնութեան դէպքերի վերաբերեալ ահազանգերը

  • 10-03-2011 14:09:40   | Հայաստան  |  Հասարակութիւն
Կանանց իրաւունքների կենտրոնն ընտանեկան բռնութեան հիմնախնդրով զբաղուող կազմակերպութիւն է, որի նպատակն է կանխարգելել ընտանիքում կանանց եւ նրանց երեխաների նկատմամբ կիրառուող բռնութիւնը, խախտել լռութիւնը կանանց նկատմամբ բռնութեան մասին եւ համախմբել հասարակութեան ուժերը ընտանեկան բռնութեան դէպքերը բացայայտելու, դրա դէմ ակտիւ պայքար ծաւալելու, այն հանրային քննարկման առարկայ դարձնելու համար: Կանանց իրաւունքների կենտրոնում (ԿԻԿ) ընտանեկան բռնութեան ենթարկուած կանանց համար 24 ժամ գործում է Ազգային Թէժ Գիծ Հեռախօսային Ծառայութիւն հետեւեալ հեռախօսահամարներով` 0 800 80 850 կամ 010 54 28 28: Ազգային Թէժ Գիծ ծառայութեան նպատակն է բացայայտել ընտանեկան բռնութեան դէպքերը եւ տրամադրել անվճար հոգեբանական եւ իրաւաբանական խորհրդատուութիւն ընտանիքում որեւէ տեսակի բռնութեան ենթարկուած կանանց: Այս ծառայութիւնը ընտանեկան բռնութեան դէմ պայքարելու համապատասխան մեխանիզմներից է եւ կարեւոր գործիք է համարւում, որն օգնում է պարզել ընտանեկան բռնութիւն երեւոյթի պատճառներն ու առանձնայատկութիւնները, ինչպէս նաեւ թոյլ է տալիս համապատասխան աջակցութիւն ցուցաբերել կին-շահառուներին: Այսպիսով, 2010թ. Կ'իկ-ի Ազգային Թէժ Գծին եղել է 1777 զանգ, որից 701-ը (39,4%) ընտանեկան բռնութեան վերաբերեալ է եղել (384 առաջնային եւ 317 կրկնուող): Յատկանշական է, որ 701 զանգից 424-ը (60%) հոգեբանական բռնութեան վերաբերեալ է եղել, 264-ը` (38%) ֆիզիկական եւ միայն 13-ը`(2%) սեռական: 2010թ.-ի ընթացքում ԿԻԿ դիմել էն տարբեր ֆիզիկական վնասուածքներ եւ հոգեբանական խնդիրներ ունեցող կանայք, ովքեր շարունակական բնոյթ կրող ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական բռնութեան ենթարկուելու հետեւանքով առհասարակ շփոթուած էին, դէպրեսուած եւ գտնւում էին անյոյս վիճակում (ոմանց մօտ նոյնիսկ առաջացել էն սուիցիդալ մտքէր): Ի տարբերութիւն 2009թ.-ին Կ'իկ-ի Ազգային Թէժ Գծին գրանցուած 1010 զանգի, 2010թ.-ին այդ թիւը աճել է` հասնելով 1777-ի: Եթէ 2009թ.-ին ընտանեկան բռնութեան վերաբերեալ եղել է 435 զանգ, ապա 2010թ.-ին` 701 (տէս աղ. 3): (պատճառն ամենեւին այն չէ, որ աւելացել էն ընտանեկան բռնութեան դէպքերը, այլ այն է, որ բարձրացել է կանանց իրազեկուածութեան աստիճանը ,ընտանեկան բռնութիւնէ երեւոյթի վերաբերեալ, ինչպէս նաեւ կենտրոնի գործունէութեան վերաբերեալ:) Նշենք նաեւ, որ այս տուեալների մէջ ներառուած չէն մարզերի Ճգնաժամային կենտրոններ եղած զանգերը: 2010թ. յունուարից-դեկտեմբեր ամիսներին Ազգային Թէժ Գծին գրանցուել է 200 զանգ մարզերից, որոնցից 111-ը ընտանեկան բռնութեան վերաբերեալ է եղել (65-ը` հոգեբանական, 43-ը` ֆիզիկական, 3-ը սեռական բռնութեան վերաբերեալ): Մնացած 89 զանգերը այլ բնոյթի տեղեկատուական զանգեր էն եղել: Արդիւնաւէտ PR արշաւի եւ Հայաստանի բոլոր մարզերում կոնֆերանսներ կազմակերպելու շնորհիւ բարձրացուել է մարզերում բնակուող կանանց իրազեկուածութեան մակարդակը ընտանեկան բռնութիւն երեւոյթի վերաբերեալ: Ողջ 2010թ. ընթացքում ՀՀ 10 մարզում այցելութիւններ էն կատարուել 41 գիւղական եւ 49 քաղաքական բնակավայրեր: 2010թ.-ին Կ'իկ-ի Ճգնաժամային Կենտրոն գրանցուել է 743 այց, որոնցից 368-ը (183 առաջնային, 185 կրկնուող) ընտանեկան բռնութեան վերաբերեալ է եղել (253-ը` (68,8%) ֆիզիկական, 114-ը`(31%) հոգեբանական եւ միայն 1 (0,3%) այցելութիւն է եղել սեռական բռնութեան վերաբերեալ, տէս աղ. 4): 2010թ.-ին Կ'իկ-ի Ճգնաժամային Կենտրոն գրանցուել է 71 այց մարզերից, որից 42-ը ընտանեկան բռնութեան վերաբերեալ է եղել (26 այց եղել է հոգեբանական բռնութեան վերաբերեալ, 13-ը` ֆիզիկական եւ միայն 3-ը սեռական բռնութեան վերաբերեալ է եղել): 2010թ. յունուար-դեկտեմբեր ամիսներին Կ'իկ-ի մարզային 4 Ճգնաժամային Կենտրոնները գրանցել էն 1593 զանգ, որից 972-ը եղել էն առաջնային, իսկ 621-ը` կրկնուող: 1593 զանգահարողներից 621-ին տրամադրուել է հոգեբանական խորհրդատուութիւն, 520-ին իրաւաբանական, իսկ մնացած 346-ին` այլ հարցերով խորհրդատուութիւն: 972 զանգից 626-ը (64,4%) եղել էն հոգեբանական բռնութեան վերաբերեալ, 332-ը` (34,2%) հոգեբանական եւ միայն 14-ը` (1.4%) սեռական բռնութեան վերաբերեալ): 2010թ. ընթացքում Կ'իկ-ի մարզային 4 Ճգնաժամային Կենտրոններում գրանցուել է 483 այց, որոնցից 240-ը եղել էն առաջնային, իսկ 243-ը`կրկնուող: Ընդհանուր առմամբ 483 այցելութիւններից 430-ը եղել էն ընտանեկան բռնութեան վերաբերեալ, որից 240-ը (60%) հոգեբանական բռնութեան վերաբերեալ է եղել, 180-ը` (38%) ֆիզիկական 10-ը` (2%) սեռական:
  -   Հասարակութիւն