«Կոշ» քրէակատարողական հիմնարկում յայտնաբերուել է դատապարտեալ Նարեկ Սարիբկեանի դին` կախուած վիճակում


«Կոշ» քրէակատարողական հիմնարկում յայտնաբերուել է դատապարտեալ Նարեկ Սարիբկեանի դին` կախուած վիճակում

  • 09-03-2011 20:40:23   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 8-ին, ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ ,կոշէ քրէակատարողական հիմնարկի հերթապահ խումբը շրջագայութեան ժամանակ հիմնարկի ամառային տաղաւարներից մէկում յայտնաբերել է դատապարտեալ Նարեկ Սարիբկեանի դին` կախուած վիճակում: Նախկինում դատապարտուած Ն.Սարիբէկեանը ծնուել է 1991թ.-ին: Ն.Սարիբէկեանը Շիրակի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի կողմից դատապարտուել է ազատազրկման` ՀՀ քր.օր.-ի 176-րդ յօդուածի 2-րդ մասով, 177-րդ յօդուածի 2-րդ մասի 2-րդ 3-րդ եւ 4-րդ կէտերով` 5 տարի ժամկէտով: Պատիժը կրում էր 2010թ.-ի յունուարի 13-ից: Դատավճռի համաձայն` ,ն.Սարիբէկեանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիւանդութեամբէ: Դէպքի առթիւ յարուցուել է քրէական գործ, կատարւում է նախաքննութիւն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԷԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ ԱՐՍԷՆ ԲԱԲԱՅԵԱՆ
  -   Հասարակութիւն