Ակտիւացել է Հայաստանի եւ Լատուիայի միջեւ քաղաքական երկխօսութիւնը


Ակտիւացել է Հայաստանի եւ Լատուիայի միջեւ քաղաքական երկխօսութիւնը

  • 09-03-2011 20:32:34   |   |  Քաղաքական
Լատուիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրաւէրով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 9-ին երկօրեայ պաշտօնական այցով ժամանել է Լատուիայի Հանրապետութիւն: Դիմաւորման պաշտօնական արարողութիւնից յետոյ, տեղի է ունեցել Սերժ Սարգսեանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրոյցը, որին յաջորդել է երկու երկրների պատուիրակութիւնների ընդլայնուած կազմով հանդիպումը: Սերժ Սարգսեանը եւ Վալդիս Զատլերսը գոհունակութեամբ արձանագրել էն, որ վերջին տարիներին փոխայցելութիւնների եւ բարձր մակարդակի հանդիպումների արդիւնքում ակտիւացել է Հայաստանի եւ Լատուիայի միջեւ քաղաքական երկխօսութիւնը, զարգացել էն կապերը մշակութային, կրթական եւ մի շարք այլ ոլորտներում: Անդրադառնալով 2009թ. Լատուիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցին, կողմերը նշել էն, որ Նախագահ Զատլերսի այցի ընթացքում ձեռք բերուած մի շարք պայմանաւորուածութիւններ արդէն կեանքի էն կոչուել: Իսկ Հայաստանի նախագահի այցի նպատակն է շարունակել 2009թ. դեկտեմբերին կայացած արդիւնաւէտ երկխօսութիւնը` ի նպաստ երկու երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւնների յետագայ զարգացման եւ խորացման: Զրոյցի ընթացքում երկուստէք կարեւորուել է հայ-լատուիական միջկառավարական յանձնաժողովի ստեղծման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ Երեւանում եւ Ռիգայում դեսպանատների հիմնումը: Հանդիպումից յետոյ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողութիւն: Մասնաւորապէս, ստորագրուել էն Հայաստանի եւ Լատուիայի միջեւ 2011-2013թթ. մշակութային համագործակցութեան ծրագիր, ինչպէս նաեւ երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների միջեւ եւրամերձեցման ոլորտում համագործակցութեան մասին արձանագրութիւն, որին յաջորդել է Հայաստանի եւ Լատուիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Սերժ Սարգսեանը Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Մեծարգո՛յ պարոն Նախագահ, Շնորհակալ եմ ջերմ բարեկամական ընդունելութեան համար: Նախագահի կարգավիճակով սա իմ առաջին այցն է Լատուիայ, թէեւ նախկինում բազմաթիւ առիթներ եմ ունեցել լինելու ձեր հիւրընկալ երկրում թէ ի պաշտօնէ, եւ թէ որպէս զբօսաշրջիկ: Կարծում եմ մենք մշտապէս փոխայցելութիւնների եւ փոխճանաչողութեան լաւագոյն աւանդոյթներ ենք ունեցել, որոնք այսօր վերածուել էն ջերմ ու բարեկամական միջպետական յարաբերութիւնների: Յարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Քիչ առաջ աւարտուեց Նախագահ Զատլերսի հետ մեր հանդիպումը: Բովանդակալից ու արդիւնաւէտ զրոյց ունեցանք երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, քննարկեցինք հայ-լատուիական յարաբերութիւնների ներկայ վիճակը եւ զարգացման հեռանկարները, ինչպէս նաեւ կարծիքներ փոխանակեցինք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ: Ուրախութեամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելութիւնների եւ բազմակողմ ձեւաչափերում տարբեր միջոցառումների ընթացքում կայացած հանդիպումների արդիւնքում ակտիւացել է Հայաստանի եւ Լատուիայի միջեւ քաղաքական երկխօսութիւնը: Կարեւորեցինք բարձր մակարդակի մեր երկկողմ շփումները` մասնաւորապէս, անդրադարձ կատարելով պարոն Նախագահի` 2009թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցին: Պայմանաւորուեցինք ապահովել մեր երկրների միջեւ ձեւաւորուած բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեան շարունակականութիւնը` նպատակ ունենալով խթանել հայ-լատուիական բարեկամական յարաբերութիւններն ամենատարբեր ոլորտներում: Մենք համակարծիք ենք, որ Հայաստանի եւ Լատուիայի միջեւ համագործակցութիւնը զարգացման մեծ ներուժ ունի եւ երկուստէք յայտարարեցինք մեր նպատակադրուածութիւնը լիարժէքօրէն օգտագործելու առկայ բարենպաստ նախադրեալները, այդ թւում` երկկողմ իրաւապայմանագրային լայն դաշտի առկայութիւնն ու Երեւան-ռիգայ կանոնաւոր չուերթի առկայութիւնը: Այս համատեքստում առանձնացուեցին մի շարք ուղղութիւններ` առեւտրատնտեսական կապերը, զբօսաշրջութիւնը, տեղեկատուական տեխնոլոգիաները, գիւղատնտեսութիւնը, մշակոյթը, միջխորհրդարանական կապերը, ինչպէս նաեւ վարչատարածքային միաւորների միջեւ համագործակցութիւնը: Կարեւորուեց փոխգործակցութիւնն ընդլայնելու անհրաժեշտութիւնը բազմակողմ ձեւաչափերում` միջազգային կազմակերպութիւններում եւ յատկապէս` եւրամերձեցման բնագաւառում: Նշեմ, որ հայ-լատուիական համագործակցութիւնը մենք դիտում ենք նաեւ Հայաստանի եւրամերձեցման քաղաքականութեան համատեքստում: Գործընկերոջս հետ համակարծիք էինք, որ Արեւելեան գործընկերութիւնը նոր հեռանկարներ է ստեղծում եւ որակական այլ հարթութիւն է տեղափոխում Եւրամիութեան եւ անդամ երկրների հետ մեր համագործակցութիւնը: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Լատուիան Արեւելեան գործընկերութեան ջատագովներից է եւ հարուստ փորձ ունի եւրաինտէգրման բնագաւառում` պայմանաւորուեցինք այս ուղղութեամբ եւս ակտիւացնել մեր գործակցութիւնը: Այսօր մենք հերթական քայլն արեցինք այդ ուղղութեամբ` ստորագրելով փաստաթուղթ երկու արտգործնախարարութիւնների միջեւ եւրաինտէգրման բնագաւառում համագործակցութեան վերաբերեալ: Արձանագրեցինք նաեւ, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը անհետեւանք չանցաւ նաեւ հայ-լատուիական տնտեսական համագործակցութեան համար. 2009թ. կտրուկ նուազել էին առեւտրաշրջանառութեան ցուցանիշները: Այդուամենայնիւ, 2010թ. գրանցուեց որոշակի աճ, ինչը սակայն, կարծում եմ, դեռ չի արտացոլում իրական ներուժի պատկերը: Չեմ կասկածում, որ մենք ունակ ենք համատեղ ջանքերով յաղթահարել բոլոր դժուարութիւնները եւ աւելի բարձր ցուցանիշներ արձանագրել, քան մինչեւ ճգնաժամը: Այս համատեքստում էս եւ Նախագահ Զատլերսը կարեւորեցինք այցի շրջանակներում հայ-լատուիական հերթական գործարար համաժողովի անցկացումը: Մենք նաեւ պատրաստակամութիւն յայտնեցինք յետագայում եւս խրախուսել գործարարների միջեւ պարբերական շփումները` երկկողմ առեւտրատնտեսական կապերն ընդլայնելու եւ առեւտրաշրջանառութեան ծաւալները մեծացնելու նպատակով: Կարեւորեցինք նաեւ հայ-լատուիական միջկառավարական յանձնաժողովի ձեւաւորումը, ինչի համար լաւագոյն իրաւական հիմք է ծառայում 2009թ. գործընկերոջս` Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրուած տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցութեան մասին համաձայնագիրը: Ընդգծեցինք նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման դերն ու նշանակութիւնը մեր յարաբերութիւնների օրակարգում: Գովելի է, որ արդէն իսկ մեր խորհրդարաններում գոյութիւն ունէն բարեկամութեան խմբեր. մեզ անհրաժեշտ է նրանց ակտիւ եւ հետեւողական աշխատանքը, մասնաւորապէս միջազգային խորհրդարանական կազմակերպութիւնների շրջանակներում: Նշեցինք մշակութային կապերի եւ մարդկային շփումների ընդլայնման եւ այս ոլորտում մեր լաւագոյն աւանդոյթների պահպանման կարեւորութիւնը: Այցի շրջանակներում ստորագրուեց Հայաստանի եւ Լատուիայի մշակոյթի նախարարութիւնների միջեւ համագործակցութեան ծրագիր առաջիկայ երեք տարիների համար: Օգտուելով առիթից սրտանց ուզում եմ հրաւիրել Լատուիայի քաղաքացիներին այցելել Հայաստան: Վստահեցնում եմ, որ դա կը լինի հետաքրքիր եւ վառ տպաւորութիւններով լի հանգիստ: Հայաստանը շատ գեղեցիկ է, հարուստ պատմական ժառանգութիւն ունեցող մեր երկիրն ունի նաեւ ժամանցի կազմակերպման անընդհատ զարգացող ենթակառուցուածք: Ուղիղ աւիաչուերթի առկայութեան եւ Հայաստանի ճկուն վիզային համակարգի պայմաններում մեր երկրի ուղղութեամբ ճանապարհորդութեան կազմակերպումը բաւականին դիւրին է: Լատուիացի գործընկերոջս ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերջին զարգացումները: Վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը. մենք հաւատարիմ ենք հակամարտութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափով խաղաղ կարգաւորելու յանձնառութեանը: Մտքէր փոխանակեցինք նաեւ Թուրքիայի կողմից ներկայումս սառեցուած հայ-թուրքական գործընթացի վերաբերեալ: Նախագահ Զատլերսի հետ մեր հանդիպումները գնահատում եմ չափազանց արդիւնաւէտ եւ յոյս յայտնում, որ դրանք շարունակական բնոյթ կը կրեն, իսկ մեր ժողովուրդների բարեկամութիւնն էլ աւելի արգասաբեր կը դառնայ»: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Վալդիս Զատլերսի հետ հանդիպումից յետոյ Սերժ Սարգսեանն ծաղկեպսակ է դրել Ազատութեան յուշարձանին: Այնուհետ նա մեկնել է Լատուիայի խորհրդարան: Խորհրդարանի խօսնակ Սօլուիտայ Աբոլտինայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-լատուիական միջխորհրդարանական համագործակցութեանը: Զրուցակիցներն ընդգծել էն երկու երկրների օրէնսդիր մարմինների միջեւ կապերի բարձր մակարդակը` գոհունակութեամբ արձանագրելով, որ Հայաստանի եւ Լատուիայի խորհրդարաններում ձեւաւորուած բարեկամական խմբերը յաջողութեամբ համագործակցում էն եւ պատրաստակամ էն զարգացնելու փոխգործակցութիւնը` նկատի առնելով առկայ մեծ ներուժը: Ս.Սարգսեանը նշել է նաեւ, որ Հայաստանը հետաքրքրուած է Եւրամիութեան հետ գործակցութեան, ինչպէս նաեւ երկրի օրէնսդրութիւնը եւրոպական չափանիշներին համապատասխանեցնելու լատուիական փորձով: Նկատի առնելով, որ 2012թ. Երեւանը Յունեսկօ-ի կողմից հռչակուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ 2014թ. Ռիգան հռչակուել է Եւրոպայի մշակութային մայրաքաղաք` Նախագահ Սարգսեանը եւ Լատուիայի խորհրդարանի խօսնակ տիկին Աբոլտինան մշակոյթի ոլորտում դա համարել էն երկու երկրների միջեւ համագործակցութիւնը զարգացնելու, փոխշփումների նոր եւ շատ լաւ հնարաւորութիւն: Ս.Սարգսեանը պաշտօնական այցի շրջանակներում այսօր Լատուիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ մասնակցել է նաեւ հայ-լատուիական գործարար համաժողովի բացմանը: Երեկոյեան ի պատիւ Ս.Սարգսեանի` Լատուիայի նախագահ Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտայ Զատլերէի անունից տրուել է պաշտօնական ընթրիք:
  -   Քաղաքական