Առաջին մկրտութիւնը «Արթիկ» քրէակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում


Առաջին մկրտութիւնը «Արթիկ» քրէակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

  • 09-03-2011 14:48:41   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ մարտի 4-ին Քրէակատարողական հիմնարկների հովուութիւնը «Արթիկ» քրէակատարողական հիմնարկում կազմակերպեց մկրտութեան արարողութիւն: Սա առաջին մկրտութիւնն էր, որ կատարուեց կալանավայրի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում` կառուցուած 2010 թուականին՝ հէնց դատապարտեալների ուժերով: 21 դատապարտեալներ մկրտուեցին քրէակատարողական հիմնարկների նորանշանակ հոգեւոր տեսուչ Տ. Ռուբէն աբեղայ Զարգարեանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորիւն աբեղայ Առաքէլեանի եւ Շիրակի թեմի հոգեւոր սպասաւոր Տ. Արշէն քահանայ Սարգսեանի կողմից: «Դուք մկրտութեան միջոցով լուացուեցիք ոչ միայն ձեր մեղքերից, այլեւ Սուրբ Հոգու շնորհները ստացաք, որպէսզի կարողանաք ձեր յետագայ կեանքը ապրել ըստ Քրիստոսի պատգամների ու պատուիրանների: Իսկ Քրիստոսի ամենամեծ պատգամը դա սէրն էր», - նշեց Հայր Ռուբենն իր շնորհաւորական խօսքում: Հայր Սուրբը յորդորեց մկրտուածներին աղօթքի մոջոցով մշտապէս Աստծոյ ներկայութիւնն ունենալ իրենց կեանքում եւ վստահութիւն յայտնեց, որ այս մկրտութիւնը օրինակ կը ծառայի շատերի համար, կը մատնանշի դժուարութիւնները յաղթահարելու եւ դարձի գալու ճանապարհը: Այս առիթով մկրտուածներին փոխանցուեցին նաեւ մկրտութեան խաչեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից:
  -   Հասարակութիւն