Հայաստանում անցկացւում է ֆրանսերէնի ուսուցիչների վերապատրաստում


Հայաստանում անցկացւում է ֆրանսերէնի ուսուցիչների վերապատրաստում

  • 09-03-2011 13:38:04   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Թոշակառու Մանկավարժներ Առանց Սահմանի (GREF)» ֆրանսիական կազմակերպութեան 12 անդամներ, ֆրանսերէնի նախկին ուսուցիչներ, մարտի 7-ից ապրիլի 17-ը տասներեքերորդ անգամ Հայաստանում ֆրանսերէնի ուսուցիչների վերապատրաստում կանցկացնեն։ GREF-ը գործել է Հայաստանում 1996-2000թթ.-ին, ապա վերսկսել է իր գործունէութիւն 2005թ.-ից, ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում։ 2010թ.-ին Հայաստանի պետական եւ տեղական կառավարման մարմինների, ֆրանսաիական քոյր քաղաքների եւ Ֆրանսիայի Դեսպանութեան շնորհիւ Ստեփանաւանի, Վանաձորի, Գիւմրիի, Արթիկի, Մաստարայի, Չարենցաւանի Հրազդանի, Գորիսի եւ Երեւանի 184 ուսուցիչներ կարողացան մասնակցել GREF-ի վերապատրաստման դասընթացներին։ GREF-ը ստեղծուել է 1990թ.ին եւ գործունէութիւն է ծաւալում ողջ աշխարհում՝ վերապատրաստման ու զարգացման իր ծրագրերով։ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ Կրթութեան Ազգային Ինստիտուտի համագործակցութեամբ GREF-ը մանկավարժական եւ լեզուաբանական վերապատրաստումներ է անցկացնում ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար։ Բոլորովին վերջերս, մասնագիտական վարժարանների վերաբացմանը զուգընթաց, դասընթացնէր էն սկսուել տեխնիկական ֆրանսերէնի դասաւանդման բնագաւառում։ Ֆրանկոֆոնիայի միամսեակի (14/03- 21/04) նախօրէին GREF-ի պատուիրակութեան ժամանումը եւս մէկ անգամ վկայում է Հայաստանի դպրոցներում ֆրանսերէնի դասաւանդման պահպանմանը եւ զարգացմանն ուղղուած միջոցառումների կարեւորութեան մասին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
  -   Հասարակութիւն