ԱԺ մշտական յանձնաժողովը մտադիր է առաջիկայում նախաձեռնել փողոցային առեւտրի խնդիրներին նուիրուած խորհրդարանական լսումներ<br /> <br />


ԱԺ մշտական յանձնաժողովը մտադիր է առաջիկայում նախաձեռնել փողոցային առեւտրի խնդիրներին նուիրուած խորհրդարանական լսումներ

  • 04-03-2011 18:10:16   | Հայաստան  |  Քաղաքական
«Մեզ համար անընդունելի է ցանկացած բռնութիւն, որը կ'իրականացուի ոչ միայն մեր գործընկերների, այլ ընդհանուր առմամբ` մեր քաղաքացիների նկատմամբ: Ինչ վերաբերում է երէկուայ միջադէպին, էս տեղեակ եմ, որ ՀՀ ոստիկանապետը ծառայողական քննութիւն է նշանակել այդ առումով, եւ, բնականաբար, քննութեան ընթացքում իրական իրավիճակը պարզ կը լինի, եւ մեր գնահատականները կը տանք»,- մարտի 4-ի ճեպազրոյցում յայտնեց Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցութեան ներկայացուցիչ Յովհաննէս Մարգարեանը` «ՆՏ»-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով փողոցային առեւտրով զբաղուող անձանց ու «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամների եւ ոստիկանների միջեւ կառավարութեան շէնքի առաջ նախօրէին տեղի ունեցած միջադէպին: Նա տեղեկացրեց նաեւ, որ իր ղեկավարած ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական յանձնաժողովը մտադիր է գալիք շաբաթ քննարկել առաջիկայում խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցը, որոնց «քննարկման առարկաներից մէկը կը դառնայ փողոցային առեւտուրը մայրաքաղաքում»:
  -   Քաղաքական